Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մարկո Պոլո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Իտալացի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոն ներկայացրել է Ասիայի երկրներով իր ճանապարհորդությունների պատմությունը շուրջ 1300թ. իր կողմից շարադրած «Աշխարհի բազմազանության մասին» գրքում: Գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել XIV—XVIդդ. ծովագնացների, քարտեզագրողների և գրողների վրա: Մասնավորապես, այն եղել է Քրիստափոր Կոլումբոսի սեղանի գիրքը` նրա Հնդկաստան որոնման ճանապարհորդության ընթացքում:

Մարկո Պոլոն առևտրական գործը սովորել է իր հորից և հորեղբորից՝ Նիկոլո և Մատեո Պոլոներից, ովքեր ճանապարհորդել էին Ասիայում և հանդիպել Խուբիլային։ 1269 թվականին նրանք վերադառնում են Վենետիկ և առաջին անգամ հանդիպում Մարկոյին։ Ապա կրկին ճանապարհ են ընկնում Ասիա՝ այս անգամ երեքով և վերադառնում են Վենետիկ 24 տարի անց։ Վենետիկն այդ ժամանակ պատերազմի մեջ էր Ջենովայի հետ։ Մարկոն բանտարկվում է և իր պատմությունները թելադրում բանտախցի ընկերոջը։ 1299 թվականին ազատ է արձակվում, դառնում հարուստ վաճառական, ամուսնանում և ունենում երեք երեխա։ Մահացել է 1324 թվականին և թաղվել Վենետիկի Սան Լորենցո եկեղեցու գերեզմանատանը։

                                                   Ծագում

Մարկո Պոլոն ծնվել է 1254 թվականին, Վենետիկի Հանրապետությունում։ Նրա ծննդյան ստույգ ամսաթիվը և վայրը անհայտ է։ Վենետիկյան ծննդյան գրանցամատյաններում նրա ծննդյան հետ կապված որևէ հիշատակություն չի պահպանվել։ Որոշ պատմաբաններ նշում են, որ նա ծնվել է սեպտեմբերի 15-ին, սակայն այդ ամսաթիվը ստույգ աղբյուրներով հաստատված չէ։ Առաջին գրավոր հիշատակությունը, որը կապում է Մարկո Պոլոյի ընտանիքը և Վենետիկը, վերաբերում է 1280 թվականին։ Իտալական պատմագրությունը ենթադրում է, որ նա ծնվել է Վենետիկում և նրա հորական պապը Անդրեա Պոլո Սան Ֆելիչեն է, իսկ նրա ընտանիքը դալմաթյան ծագում ունի։ Այլ աղբյուրներ, սակայն, համարում են, որ Մարկո Պոլոյի ծննդավայրը Կորչուլա կղզին է։ Այս վարկածի իսկությունը, չունենալով բավարար փաստարկներ, շարունակ կասկածի տակ է դրվում, նույնիսկ որոշ պատմաբաններ կարծում են, որ Կորչուլա կղզու վարկածը «ակնհայտորեն հորինվածք» է։ Իտալական աղբյուրները, ելնելով Մարկո Պոլոյի Վենետիկում ծնված լինելու արխիվային աղբյուրների բացակայությունից, պարզապես նշում են, որ նա ծնվել է Վենետիկի Հանրապետությունում։ Կոստանդնուպոլիսը կամ Կորչուլա կղզին նույնպես վիճարկվում են որպես Պոլոյի ծննդավայրեր։

                                             Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները

Մարկո Պոլոյի գրքի հեղինակային տարբերակը չկա և չի կարող լինել, քանի որ վաղ շրջանի ձեռագրերը նշանակալիորեն տարբերվում են այդ գրքից: Նրա գրքի հրատարակությունները կամ հենվում են միայն ձեռագրերի վրա՝ որում միախառնված են բազմաթիվ տարբերակներ, կամ պարունակում են ծանոթագրություններ, ինչպես օրինակ, Հենրի Յուլի անգլերեն թարգմանության մեջ: Մոուլի և Պոլ Փելիոթի 1938 թվականի թարգմանությունը հիմնված է 1932 թվականին Տոլեդոյի տաճարի գրադարանում գտնված մի լատիներեն ձեռագրի վրա և 50 տոկոսով ավելի երկար են, քան երբևէ գտնված որևէ այլ ձեռագիր: Գոյություն ունեն տարբեր լեզուներով գրված ձեռագրի մոտավորապես 150 օրինակ և նախքան տպագրահաստոցի ստեղծումը, ձեռագրերը արտագրվում և թարգմանվում էին: 1958 թվականին «Penguin Books»-ի հրատարակած Լաթմանի հայտնի թարգմանությունը մի քանի տեքստեր մշակելով դարձել է ընթեռնելի ամբողջություն: