Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մասնակից:Albina0000

Vikidia-ից

Կենտրոն (Երևանի վարչական շրջան) Կենտրոն, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Այն ընդգրկում է քաղաքի կենտրոնական մասը, որտեղ էլ մեծամասամբ գտնվում են առևտրական կենտրոններ, զվարճանքի համար նախատեսված վայրեր և այլն։ Կենտրոն վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ:

Շրջանը բաժանված է 6 թաղամասերի՝ Փոքր Կենտրոն, Նորագյուղ, Նոր Կիլիկիա, Այգեստան, Կոնդ և Ձորագյուղ։ Այստեղ է տեղակայված ՀՀ Ազգային ժողովը (Խորհրդարանը), ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ նախագահի նստավայրը և բազմաթիվ նախարարություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանը, որպես վարչական կենտրոն, առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում՝ Հայաստանը նվաճած թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Ջհանշահիօրոք: Նրա կատարած վարչական փոփոխություններից հետո Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկվեց մեկ կուսակալության մեջ,որի վարչական կենտրոն դարձավ Երևանը: Հետագայում՝ թուրք-պարսկական պատերազմներից հետո հաստատված պարսկական տիրապետության շրջանում, մինչև 19-րդ դարի սկիզբը,Երևանը Արևելյան Հայաստանի մեծ մասն ընդգրկող Երևանի խանության վարչական կենտրոնն էր: Այստեղ էին կենտրոնացված խանական ապարատն ու զորքի մեծ մասը: Երևանի խանը նշանակվում էր շահի կողմից և խանության սահմանային կարևոր դիրքի շնորհիվ գտնվում էր արտոնյալ վիճակում: Նրա նստավայրը Երևանի բերդն էր:

Ռուսական զորքերի և հայկական կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց հետո, 1827թ. հոկտեմբերի 6-ին, ստեղծվեց Ժամանակավոր վարչություն, որի անդամներն էին Երևանյան զորաբաժանման հրամանատար գեներալ Կրասովսկին, վիրահայոց թեմի առաջնորդ, հետագայում ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին և Երևանի բերդի պարետ, փոխգնդապետ Բորոդինը: Վարչությունը գոյություն ունեցավ մինչև 1828թ.:

1828թ. մարտի 21-ին Նիկոլայ 1-ի հրամանագրով ստեղծվեց Հայկական մարզը, որի մեջ մտան Երևանի, Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը: Մարզի վարչությունը կազմված էր պետից, ոստիկանության և ֆինանսական հարցերով երկու խորհրդականներից (ազգությամբ ռուս), հայ և մահմեդական հասարակությունների կողմից ընտրված երկու ատենակալներից: Մարզի վարչական կենտրոնը Երևանն էր: Վարչության պետը նստում էր Երևանի բերդում: 1830-1838թթ. մարզը ղեկավարել է Բարսեղ Բեհբությանը (Վասիլի Բեհբութով):

1840թ. ապրիլի 10-ին Անդրկովկասում կատարվեց վարչական փոփոխություն: Հայկական մարզը որպես առանձին վարչական միավոր վերացավ։Նրա տարածքները դարձան գավառներ: Երևանը դարձավ համանուն գավառի վարչական կենտրոնը:

1846թ. Անդրկովկասում կատարվեցին վարչական նոր փոփոխություններ`երկրամասը բաժանվեց չորս նահանգի: 1849թ. հունիսի 9-ի հրամանագրով ստեղծվեց Երևանի նահանգը` իր մեջ տարածքային առումով ընդգրկելով նախկին Հայկական մարզը և Ալեքսանդրոպոլի գավառը: Նահանգն իր գոյությունը պահպանեց մինչև 1918թ.: Վարչական կենտրոնը Երևանն էր: Այստեղ էին գտնվում նահանգի ղեկավար կառույցները՝ նահանգապետի գրասենյակը, նահանգական վարչությունը, ռազմական վարչությունը, վիճակագրական կոմիտեն, դատարանը և դատախազությունը: Դրանցից յուրաքանչյուրն ուներ գործունեության իր հատուկ շրջանակը և ապարատը, որը հիմնականում ղեկավարվում էր ռուս պաշտոնյայի կողմից: [4]

Նահանգապետի գրասենյակը և վարչությունը գտնվել են Նահանգական կոչվող փողոցում (այժմ՝ Հանրապետության փողոց), ռուսական կլասիցիզմի ոճով կառուցված շենքերում,որոնք կանգուն են մինչ օրս: