Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մասնակից:Դավիթ Կիրակոսյան/Սևագրություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Անցյալում կարծում էին, թե մարդը մարմնից անկախ, ունի նաև հոգի՝ անմարմին, ստվերի նման մի բան։ Եվ այդ հոգին, իբր, մարդու մահից հետո թռչում, հեռանում է նրա մարմնից։

Գիտությունը հերքեց հոգու մասին եղած հեքիաթաբանությունները, բայց խոսսակցությամբ մեջ մենք այսօր էլ օգտագործում ենք հոգի բառը, միայն թե բոլորովին այլ իմաստով։

Հոգի ասելով մենք այժմ հասկանում ենք մարդու միտքը, զգացմունքները, ունակունությունները։ Եթե մարդը չար է, նախանձոտ, ագահ, մենք ասում ենք, որ նրա հոգին նողկալի է,զազրելի։ Խելոք, բայց վառ հույսերից զուրկ, տաղտկալի ու չոր մարդուն անվանում ենք անհոգի։ Իսկ խելացի, բարի, սիրո և բարոկամության ընդունակ մարդու մասին ասում ենք «Նա հոգի մարդ է» կամ՝ «Նա գեղեցիկ հոգի ունի»։

Հավերժ կենդանի հոգու մասին հեքիաթը ծնվել է անմահության մասին մարդու երազանքից։ Բայց մի՞թե մարդկային ձեռքերի, մտքի, տաղանդի կերտվածքները, որոնց մեջ, ինչպես հաճախ ասում են, «հոգի է դրված», անմահության ճամփան չեն բռնել։ Մարդկությունը հիմա էլ սքանչանում է այն ամնով, ի նչ ստեղծել են վաղուց անցած սերունդները, կերտել հին ժամանակների ճարտարապետները, երկնել անցյալիմեծ բանաստեղծները։