Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մաուգլի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Փոքրիկ Մաուգլիի հետ մենք ծանոթանքում ենք այն պահին, երբ նա անվախ մտնում է գայլի որջը և ահեղ մայր գայլ Ռաքշայի ձագուկների հետ սկսում ծծել նրա կաթը։ Այդպես նա դառնում է Ռաքշայի հոգեվակը։

Հայր գայլը Մաուգլիին որսորդություն է սովորեցնում, իսկ Բալու արջը բացատրում է Ջունգլիների օրենքը Գայլ֊տղան սկսում է հասկանալ թռչունների և օձերի լեզուն, խատերի ամեն մի շրշյունի, , տերևների ամեն մի շարժմանիմաստը։ Նա սովորում է հովազի պես ծառ մագլցել, ձկան պես լողալ ու կապիկի պես ճյուղից ճյուղ ցատկոտել։

Մաուգլիի մասին պատմող գրքի հերոսները կենդանիներն են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում ։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիներն ապրում են միևնույն արդարացի օրենքներով։ Այդ օրենքները խախտում էր միայն շերտավոր հրոսակը վագր Շեր Խանը։

Շեր Խանը Մաուգլիի մահացու թշնամին է, և Մաուգլիի պատմությունն էլ վագրի դեմ մղած անդուլ պայքարի պատմությունն է։ Դեռ փոքրիկ տղա էր Մաուգլին, որ Շեր Խանը սկսեց հետապնդել նրան՝ ամենուրեք կտրելով նրա ճանապարհը։ Բայց Մաուգլին կարողանում էր պաշտպանվել և ի վերջո սպանեց շերտավոր թշնամուն, իսկ նրա մորթին բերոց ու փռեց Խորհրդի ժայռին։

Շեր Խանին Մաուգլին չեր կարողանա հաղթել, եթե նրան չօգնեին իր հավատարիմ բարեկամները, առաջին հերթին նրա եղբայր֊գայլերը, ապա իմաստուն Բալու արջը, Ջունգլիների սարսափ Բաքհիրա սև հովազը, Աքելա քաջ գայլը, Քաա վիշապը և, վերջապես այն գեղջկուհին, որը Մաուգլիին ընդունում է ինչպես իր հարազատ որդուն։ ԵՎ ստացվում է, որ ջունգլիների ամենահզոր բնակիչը մարդն է։ Նրա հայացքից սարսում են բոլոր գայլերը և նույնիսկ գեղեցկուհի բաքհիրան։ Մարդն է աշխարհի տիրակալը․

Նույնիսկ այն ժամանակ, երբ Մաուգլին հեռանում է ապրելու գեղակիցների՝ մարդկանց հետ, դարձյալ մնում է ջունգլիների տերը։

Մաուգլիի պատմությունը անգլիացի գրող Ռադյարդ Քիփլինգի՝ գազանների կյանքին նվիրված «Ջունգլիների գրքի» մասն է։ Գրողը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդություններ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում։ Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթը գրելիս։

Ձեզանից շատերը,հավանաբար, կարդացել են Քիփլինգի նաև ուրիշ հեքիաթներ։ Դրանք ինչպես ամեն մի լավ հեքիաթ, սիրում են կարդալ ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները։