Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մանուշակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Viola reichenbachiana 001.jpg

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ` տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: Հայաստանի Հանրապետությունում հայտնի է 14 տեսակ` անուշահոտ, կովկասյան, դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:

Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար` տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, C վիտամին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս:

Կովկասյան մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում (ծաղիկները դեղին են), Լոռու և Տավուշի մարզերում (ծաղիկները խոշոր են, մանուշակագույն և բուրավետ): Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում: