Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մանգուստներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Mongoose.jpg

Մանգուստները վիվերների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանիներ են։ Հայտնի է 17 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Եվրոպայում։

Միջին մեծության կենդանիներ են։ Մարմինը երկարավուն է (երկարությունը 23-64 սմ, պոչիկը՝ 23-51սմ), կենդանի զանգվածը 0,5-3կգ է։ Ոտքերը կարճ են, դունչը՝ սուր։ Մորթին կոշտ է, միագույն կամ բծավոր, պոչը՝ փափկամազ։ Նման են կզաքիսազգիներին։ Ունենում են 2-4 ձագ։ Սնվում են մանր ողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի թռչունների վրա։