Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ճարտարապետւթյուն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Սուրբ ընտանիքի քավության բազիլիկա և մայր տաճարը Բարսելոնայում

Մեր հայրենիքի շատ վայրերում դուք կհանդիպեք կանգուն կամ կիսավեր հինավուրց ամրոցների ու միջնաբերդերի, պալատների ու տաճարների, եկեղեցիների ու կամւրջների, ինչպես նաև թատրոնների, գրադարանների, թանգարանների, պիոների պալատների, ժամանակակից շենքերի, որոնց առջև կուզեիք երկար կանգնել։ Այդպես դուք թանգարաններում լավ նկարի կամ քանդակի առջև։ Դրա պատճառն այն է, որ այդ շենքերն ու կառույցները նույնպես արվեստի գորցեր են՝ստեղծված գեղեցկի օրենքներով։ այդ արվեստը կոչվում է ճարտարապետություն։Ճարտարապետությունը վոչ միայն շենքեր ուկառույցներ է, այլև մարդկանց կյանքի ու գործունեության համար անհրաժեշտ տարածական միջավայրը կազմակերպելու արվեստ։ Ի՞նչ է դա նշանակում։Հավանաբար,ձեզանից մեկնումեկն ապրում է քաղաքի նոր թաղամասում։ Դեռ վերջերս այնտեղ, ուր այժմ բարձրանում են ձեր թաղամասի շենքերը, ամայի էր կամ գյուղական հին տնակներ էին կանգնած։ Իսկ հիմա տեսեք,թե որքան գեղեցիկ է շուրջը, որքան մտածված ու հարմար է կառուցապատված թաղամասը,որքան կանաչապատ է ու լայնարձակ։Տներն այնպես են տեղադրված, որ շատ լույս ու օդ թափանցեն բնակարաններ։ Շատ մոտիկ են ձեր դպրոցը ինչպես նաև գրադարանը, խանութները,լվացքատունը, քիմիական մաքրման կետը, վարսավիրանոցը,մանկապարտեզն ու մանկամսուրը, մարզահրապարակն ու զբոսայգին։ Իսկ ոչ հեռու գործարանն է , որտեղ աշխատում են ձեր ծնողները։ ԵՎ այդ բոլորը մտահղացել ու նաղագծել են ճարտարապետները ։ Իր նշանակությամբ ճարտարապետուտյունը բաժանվում է երեք հիմնական տեսակի՝ ծավալային կառույցների (բնակելի տներ, թատրոններ, դպրոցներ, խանութներ, գործարաններ, ֆաբրիկաներ), լանդշաֆտային ճարտարապետություն(զբոսայգիներ ու պուրակներ, քաղաքային պարտեզներ ու լայն ծառուղիներ՝ բուլվարներ, ջրավազաններ ու շատրվաններ), քաղաքաշինություն(նոր քաղաքների ու ավանների ստեղծում, քաղաքային հին շրջանների վերակառուցում)։ Տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձանները միմյանցից տարբերվում են և՛ արտաքին տեսքով, և՛ շինանյութով, և՛ կատարման տեխնիկայով։ Աշխարհի տարբեր երկրներում ճարտարապետության բազմազանությունն ամենից առաջ պայմանավորված է հասարակության զարգացման մակարդակով, ժողովուրդների ազգային առանձնահատկություններով, նրանց կենցաղով ու մշակույթով, բնությամբ ու կլիմայով, ինչպես նաև օգտագործվող շինանյութերի այս կամ այն տեսկով։ Նայեցեք նկարներին և ինքներդ կհամոզվեք դրանում։