Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ձնծաղիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Galanthus elwesii, flower.jpg

Ձնծաղիկ, ձմեռնածաղիկ, սպիտակածաղիկ, արանգ-պարանգ, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ ձնծաղիկ ալպիական (G. alpinus), ձնծաղիկ անդրկովկասյան (G. transcaucasicus), ձնծաղիկ Արտյուշենկոյի (Տ. artjuschenkoae): Հանդիպում է Տավուշի մարզում (Իջևան, Աչաջուր գյուղերում), աճում է ստորին լեռն. գոտում, կաղնու-բոխու անտառներում (1100 մ բարձրություններում): Անդրկովկասյան բնաշխարհիկներ են:

Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև: Ծաղիկները մեկական են, խոնարհված: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը տուփիկ է: Որոշ (այդ թվում Հայաստանում աճող) տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ:

Ալպիական ձնծաղիկը տարածված է ստորին լեռն, գոտու կաղնու-բոխու և հաճարենու անտառներում, կենու պուրակներում, նոսր թփուտներում և այլն, անդրկովկասյան ձնծաղիկը՝ ստորին և միջին լեռնային գոտիների կաղնու-բոխու և միայն բոխու անտառների փուխր բուսահողերում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Գեղազարդիչ է: