Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ձկներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Macropodus opercularis - front (aka).jpg

Ձկներ (Pisces), ջրային սառնարյուն ողնաշարավոր կենդանիների վերնադաս:

Ձկների մարմինը հիմնականում իլիկաձև է, հաճախ՝ կողքերից սեղմված, վերնամաշկը՝ լորձնային (շնորհիվ լորձ արտադրող բազմաթիվ գեղձերի): Մարմինը պատված է թեփուկներով (փշեր, ոսկրային թիթեղներ): Արծաթափայլ են: Ունեն զույգ և կենտ լողակներ (մկանները թույլ են զարգացած): Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից: Զգայարանները լավ են զարգացած, աչքի ոսպնյակը գնդաձև է, որի հետևանքով տեսնում են նաև շատ մոտ գտնվող առարկաները: Շնչառությունը խռիկային է: Սիրտը կազմված է նախասրտից և փորոքից: Ձկները (որոշ բացառությամբ) բաժանասեռ են, լավ արտահայտված է սեռական երկձևությունը: Ի տարբերություն մյուս ողնաշարավորների՝ բեղմնավորումը մեծ մասամբ արտաքին է:

ՀՀ ջրավազաններում հայտնաբերվել է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ:

Տեսակների մեծ մասը (36) գետերի բնակիչ է, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում, ջրանցքներում: Իսկ 3-ը (իշխան, սիգ, Սևանի բեղլու) հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող վտակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ և խայտաբղետ հաստաճակատներ ևն: Ձկներիի շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործ. նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզ. որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:

Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: