Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ձիթենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Olea europaea - Köhler–s Medizinal-Pflanzen-229.jpg

Ձիթենին ձիթազգիների ընտանիքի բույս է։ Հայտնի է ավելի քան 60 տեսակ։ Մշակության մեջ տարածված է եվրոպական ձիթենին։ Մշակվում է Իսպանիայում, Իտալիայում, [Հունաստան]ում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքմենիայում և այլուր։

Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է, բարձրությունը՝ 4-12 մ։ Սաղարթը լայն բրգաձև է,երբեմն՝ կախված ճյուղերով։Տերևները հակադիր են, մանր, երկարավուն, օվալաձև կամ նշտարաձև, վերին մասում՝ մուգ կանաչ, ստորինում՝ արծաթամոխրագույն։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնասպիտակավուն։ Պտուղը էլիպսաձև կամ օվալաձև, կանաչ, մանուշակագույն կամ սև կորիզապտուղ է։ Մաշկը հաստ է, հաճախ՝ մոմաշերտով պատված։

Պտուղները պարունակում են 25-80% ձեթ, սպիտակուցներ, թթուներ,B,C վիտամիններ,կարոտին (A նախավիտամին), պեկտինային նյութեր, շաքարներ և այլն։ Ձիթապտուղն օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյացված) և բժշկության մեջ։ Ձեթը կիրառվում է սննդի, օծանելիքի արտադրության և տեքստիլ արդյունաբերության, բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)՝ ատաղձագործության մեջ։ Ձիթենին ապրում է 400 (երբեմն՝ 1000) տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով։ Ջերմասեր է․ Հայաստանի Հանրապետությունում կարելի է մշակել Տավուշի և Սյունիքի մարզերի չոր, մերձարևադարձային կլիմայով շրջաններում։