Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հրաբուխ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
MSH80 st helens eruption plume 07-22-80.jpg

Հին հռոմեացիները այլ աստվածների շարքում երկրպագում էին նաև կրակի աստծու, որն, իբր, ապրում էր գետնի տակ։ Երբ նա բարկանում էր, շուրջն ամեն ինչ սկսում էր ցնցվել, գետնի տակից կրակ ու ծուխ էր ժայթքում։ Հավանաբար, կրակի աստծուն հնարել էին այն մարդիկ, ովքեր ականատես էին եղել Իտալիայի Վեզուվ կամ էտնա հրաշունչ լեռների ժայթքմանը։

Հուր ժայթքող այդպիսի լեռներն էլ հենց հրաբուխներ են կոչվում։ Երկրի վրա ավելի քան վեց հարյուր հրաբուխ կա։ Սովետական Միության տարածքում դրանք մոտավորապես յոթանասունն են, որոնցից հատկապես ահարկու են Կամչատկայում գտնվող Ավաչինսկայա սոպկա և Կլյուչևսկայա սոպկա հրաբուխները։

Հրաբուխները երկար տարիներ «քնած են մնում», նրանց ճեղքերից դուրս եկող թեթև ծուխն ու գոլորշին են միայն մարդկանց հիշեցնում, որ հրաբուխը կարող է «արթնանալ»։ Բայց ահա աստիճանաբար սաստկանում են ստորգետնյա դղրդոցն ու ցնցումները։ Կանխազգալով աղետը՝ փախուստի են դիմում գազաններն ու թռչունները։ Խառնարանից լեռան գագաթին գտնվող ձագարաձև իջվածքից, բարձրանում է սև ծխի ու մոխրի սյունը և պատում հրաբուխը։ Լսվում է թնդյուն։ Շուրջը մթնում է։ Երևում է միայն, թե ինչպես են վեր նետվում շիկացած քարերը՝ հրաբխային ռումբերը։ Վրա է հասնում ամենասարսափելի պահը խառնարանից դուրս է հորդում հրահեղուկը՝ հալված ապարները։ Հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ապա սառչելով գետինը պատում է քարե կեղևով։ Հրահեղուկը հոսում տարածվում է տասնյակ կիլոմետրեր։ Հրաբուխն աստիճանաբար հանդարտվում է ու «քուն մտնում»։ Բայց ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը։

Ինչո՞ւ են ժայթքում հրաբուխները։

Ռադիոակտիվ նյութեր պարունակող ապարները երկրի ընդերքում շատ ուժեղ տաքանում են և փոխակերպվում հրահեղուկ զանգվածի մագմայի, որը հագեցած է գազերով։ Գազերն այնքան ուժեղ են ճնշում, իսկ մագման էլ այնքան տաք է, որ նրա վերևում գտնվող ապարների հաստվածքում գոյանում են ճեղքեր։ Ահա այդ ճեղքերով էլ մագման դուրս է հորդում Երկրի մակերևույթ։