Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հովհաննես Այվազովսկի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկին հայ ծովանկարիչ է։ Ծնվել է Թեոդոսիա քաղաքում` աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։ Իր աշխատած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Սիրել է նկարել ծով։ Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։

Այվազովսկու հայկական թեմատիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատյան դաշտ
Նոյն իջնում է Արարատից
Հայ ազգի մկրտություն


Կյանքի վերջին օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այվազովսկու գերեզմանը Թեոդոսիա քաղաքում

Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թվականի մայիսի 2–ին, ուղեղի հիվանդությունից՝ կիսատ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Իր կտակի համաձայն՝ թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում: 1903 թվականին նկարչի կինը մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի հայտնի քանդակագործի աշխատանքն թր։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը.«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Քաոս
9-րդ ալիք


Այվազովսկու գործերը վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։