Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հովազ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Leopard (Panthera pardus) female leaving ... (13901468902).jpg

Հովազ (Panthera pardus), ընձառյուծ, ինձ, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հս. մարզերի անտառներում: Որջը կառուցում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստ ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում:

Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկար.՝ 107-160 (երբեմն՝ 180) սմ, պոչինը՝ 75-110 սմ, կենդանի զանգվածը՝ 32-40 կգ: Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով՝ վարդանախշաձև համատարած ցրված սև բծերով: Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն, սուր ճանկերով: Ականջները կարճ են ու կլոր: Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնակերպ կրծողներով, նաև ձկներով ու լեշով: Որսի վրա հարձակվում է գաղտագողի կամ դարանակալելով: Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն: Կտղուցը հունվարին է: Հղիությունը տևում է 90-105 օր: Ունենում է 1-4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6-8) ամիս: Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ: 1 կամ մեկուկես տարեկանում մայրը թողնում է ձագերին: Արուները սեռահասուն են դառնում 3, էգերը՝ 2 տարեկանում: Անազատ պայմաններում ապրում է 21 տարի:

Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում: