Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հնչյուններ ու տառեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայերենը նոր սովորող մի մարդ թելադրություն էր գրել։ Մի նախադասություն, գրված էր այսպես « Յէս յէվ Յէրվանդը յէրքում եյինք»։ Երբ նրան դիտողություն արեցին, որ բոլոր բառերը սխալ է գրել՝ օգտագործելով ավելորդ տառեր, «գ» տառի փոխարեն էլ «ք» է գրել, շատ զարմացավ ինչո՞ւ է սխալ, ինչպես լսել, այնպես էլ գրել է, քանի հնչյուն է լսել, այդքան էլ տառ է գրել։ Ճիշտ է, տառը հնչյունի գրավոր նշանն է, բացատրեցին նրան, բայց միշտ չէ, որ միևնույն հնչյունը գրվում է նույն տառով և միշտ չէ, որ տվյալ քանակի հնչյուններին համապատասխանում են նույն քանակի տառեր։

Հնչյունը լեզվի ձայնային ամենափոքր միավորն է, որ արտասանում ենք և լսում։ Նախնադարյան մարդիկ հաղորդակցվում էին միայն խոսելով և լսելով՝ բանավոր։ հետագայում անհրաժեշտ դարձավ գրավոր հաղորդակցումը, և մարդիկ ստեղծեցին նախ բառերի, ապա վանկերի, հետո էլ հնչյունների գրային նշանները՝ տառերը։ Հայ գրերը ստեղծելիս Մեսրոպ Մաշտոցը, քիչ բացառությամբ, յուրաքանչյուր հնչույն արտահայտեց մեկ տառով։ Հետագայում մի շարք բառերի արտասանության և ավանդական գրության միջև առաջացան տարբերություններ։ Դա վերաբերում էմեծ մասամբ բաղաձայններին․ Օրինակ, այժմ գրում ենք վարդ, օձ, նուրբ, երգ արտասանում՝ արթ, օց, նուրփ, երք։ Քիչ դեպքերում այդպիսի փոփոխության ենթարկվում են նաև ձայնավորները։ Օրինակ, հին հայերենում «օ» հնչյունն արտահայտել են «աւ» տառակապակցությամբ, հոր բառը գրել են հաւր, մոր՝ մաւր և այլն ժամանակակից հայերենում կան տառեր, որոնք արտահայտում են 2 կամ 3 հնչյուն։ Օրինակ, «ո» տառը երբեմն արտասանվում է վօ։

Պատահում է նաև, որ հնչյունը լսվում է, բայց գրության մեջ որևէ տառով չի արտահայտվում։ Այսպես, արտասանում ենք հըրել, քըրքըրել, ըսկիզբ, աստըղ, հիանալ ժողովածուի։

Այս երևույթները հանդիպում են նաև ուրիշ լեզուներում։ Ռուսերենում արտասանում ենք յա, բայց գրում մեկ տառ՝ յա,գերմաներեն սցհ տառակապակցությունն արտահայտում է մեկ հնչյուն՝ շ։ Այնպես որ, պետք է լավ իմանալ, թե տվյալ լեզվում, որ հնչյունները, երբ են գրվում մեկ տառով, երբ է հնչյունը լսվում, բայց չի գրվում, երբ է հնչույունի համապատասխան տառի փոխարեն այլ տառ գրվում, որպեսզի գրավոր խոսքում խուսափենք սխալներից։