Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հնձիչ մեքենա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հնձիչ մեքենա, այս մեքենան հունձ է անում հացահատիկի դաշտերում։ Նա իր ատամներով սանրի նման սանրում և սուր դանակներով անմիջապես կտրում է ցողունները՝ իսկ և իսկ վարսավիրանոցում մազերը կտրելու մեքենայի նման։

Դեռևս 19֊րդ դարի սկզբին ստեղծված առաջին հնձիչ մեքենաներից մեկը զուր չէ, որ կոչվում էր հնձիչ֊«քրտնահան»։ Ցողունները, ճիշտ է, ինքն էր կտրում և ինքն էլ դրանք դարսում իր փայտե հարթակին, բայց հնձված հացաբույսը հարթակից գետին էր նետում բանվորը։ Դժվար էր նրա համար։ Բանեցնելով փոցխն ու եղանը՝ նա երբեմն ամբողջովին քրտինք էր կտրում։Այդտեղից էլ առաջացել էր մեքենայի անվանումը։

Ավելի ուշ պատրաստված հնձիչ֊ինքնանետիչի վրա աշխատելը համեմատաբար հեշտ էր։ Հնձած հացաբույսը նա ինքն էլ նետում էր խոզանին։ Այդ պատճառով էլ ավելի արագ էր աշխատում, քան հնձիչ֊«քրտնահանը»։

Շուտով երևան եկավ մեկ այլ մեկ այլ հնձիչ մեքենա՝խրձակապիչը։ Ինքը հնձում էր, հակերից խրձեր կապում և ինքն էլ դրանք ցած նետում խոզանին։

Իսկ, գուցե, կարելի է աշխատանքը կատարել առանց հնձիչ մեքենայի։ Մի՞թե ժամանակակից կոմբայնը վատ է անում իր գործը։ Նա հացահատիկը և հնձում է, և կալսում։

Կոմբայնը գերազանց մեքենա է, խոսք չկա։ Բայց նա էլ է հացահատիկը հնձում հնձիչով։ Միայն թե միշտ չէ, որ կոմբայնը կարողանում է բերքն անկորուստ հավաքել։ Հացահատիկը կոմբայնով պետք է կալսել միայն այն ժամանակ, երբ հասկերի հատիկները լրիվ հասունացած են լինում։ Երբեք չի կարելի է դա վելի վաղ անել։ Իսկ երբ հատիկը լրիվ հասունացած է լինում, հասկի մեջ այն երկար չի մնում։ Բավական է մի թեթև քամի, որ հատիկները սկսեն թափվել։ Ուստի առայժմ կիրառում են նաև բերքահավաքի հետևյալ եղանակը։ Սկզբում դաշտ է դուրս գալիս լասային հնձիչը։ Հացահատիկի հասունանալուց մի քանի օր առաջ նա հնձում է հացաբույսն ու դարսում լասերով (շերտերով)։ Իսկ հետո, երբ լասերով դարսված հացահատիկը լրիվ հասունանում է« առջևի մասում արդեն ոչ թե հնձիչ, այլ հատուկ հավաքիչ ունեցող կոմբայնը հավաքում է լասերն ու կալսում։ Բերքահավաքի այս եղանակն անվանում են անջատ եղանակ։