Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հնդեղեգ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Բամբուկ

Հնդկեղեգից (բամբուկից) պատրաստված կարթաձողը շատ լավն է՝ թեթև է, ճկուն և ամուր։ Իսկ հիմա պատկերացրեք մի այնպիսի «կարթաձող»,որն ինը հարկանի շենքի բարձրություն ունի և որի հիմքի հաստությունը 30սմ է։ Դուք կասեք, որ նման կարթաձողեր չեն լինում։ Այդպես է, իհարկե։ Բայց եթե որևէ հեքիաթային հսկա ցանկանար նման մի կարթաձող ունենալ, նա կկարողանար լիուլի բավարարել իր ցանկությունը, որովհետև որոշ հդկեղեգներ աճում հասնում են մինչև 40 մ բարձրության։

Հնդկեղեգն աճում է տաք երկրներում, ուր շատ են արևն ու խոնովությունը։ Հաճախ այն անանցանելի մացառուտներ է առաջացնում բներն այնքան մոտ են լինում միմյանց, որ նման անտառով չես անցնի։ Ընդ որում այդ մացառուտները կարող են առաջանալ այնտեղ, ուր մի քանի օր առաջ ոչինչ չկար։ Կովկասում աճող հնդկեղեգի հասակը մեկ օրվա ընթացքում ավելանումը 75 սմ֊ով, իսկ իր հայրենիքում՝ Վիետնամում, աճող հնդկեղեգինը՝ անգամ մինչև 2 մ֊ով ։

Հնդկեղեգը լայնորեն կիրառում են տնտեսության մեջ, նրանից տներ, կամուրջներ, ջրմուղներ են կառուցում,կահույք ու թուղթ պատրաստում, իսկ մատղաշ ընձյուղներն օգտագործում են որպես սնունդ։