Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հիդրոէլեկտրակայան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Հիդրոէլեկտրակայան

«Էլեկտրակայան» բառը ծանոթ է բոլոᖶրին, իսկ «հիդրո...» նախածանցն առաջացել է հունարեն «հիդրո»՝ «ջուր», բառից։

Հիդրոէլեկտրակայանն օգտագործում է թափվող ջրի էներգիան՝ փոխարկելով այն էլեկտրական էներգիայի։

Ազատ ու անկաշկանդ հոսում է լայնահուն գետը։ Թեթևորեն տանում է վիթխարի գերաններ, ասես դրանք լուցկու հատիկներ լինեն, մեջքին հանդարտ ճոճում շոգենավեր։ Իսկ լեռնային գետը սլանում է որոտընդոստ հատակին գլորելով հսկա գլաքարեր։ Որքա՜ն ուժ կա նրա մեջ ամբարված։ Ինչպե՞ս Գետը պատնեշենք երկաթբետոնե ամբարտակով։ Գետի ջուրը բարձրանում է, ելք փնտրում։ Շատ լավ, մենք քեզ ազատ կարձակենք, ջուր, միայն թե նախ մի քիչ աշխատիր։ Անցիր, խնդրեմ, այս անցքերից ներս։ Անիվին միացած է մեկ այլ մեքենայի՝ գեներատորի, ներքին, պտտվող մասը՝ ռոտորը «Գեներատոր» լատիներեն բառը նշանակում է«արտադրող»։Գեներատորն էլեկտրական էներգիա է արտադրում։ Հենց էլեկտրական էներգիայի էլ փոխարկվում է թափվող ջրի էներգիան։ Իսկ տուրբինով անցած ջուրը դուրս է հորդում, գնում։ Նա իր ուժը տվեց տուրբինին։ Բայց ջրի նորանոր հոսքեր են ճնշում ամբարտակը, և տուրբինի անիվը պտտվում է անընդհատ։

Աշխարհում ամենամեծ հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ-երը) կառուցվել են ՍՍՀՄ-ում։ Դրանք են Կրասնոյարսկի ՀԷԿ-ը Ենիսեյ գետի վրա և Բրատսկի ՀԷԿ-ը։ Անգարա գետի վրա։ Դրանք կառուցել են, հիմնականում, երիտասարդները՝ կոմերիտականները։ Նրանք Սիբիր՝ կոմերիտական կառույցներ էին գալիս մեր հայրենիքի բոլոր ծայրերից։ Իսկ այժմ Ենիսեյ գետի վրա կոմերիտականները մեծ խանդավառությամբ կառուցում են էլ ավելի հզորմի ՀԷԿ՝ Սայանա-Շուշենսկոյեի ՀԷԿ-ը, որի մի մասն արդեն շահագործման է հանձնվել Սիբիրի ՀԷԿ-երն ապշեցնում են իրենց չափերով։ Դրանց ամբարտակներն ասես սարեր լինեն։ Այդ «սարերի» կանոնավոր ձևը, ճշգրիտ ու հստակ ուրվագծերն են միայն մատնում, որ դրանք իրականում ստեղծվել են մարդու ձեռքով Ամբարտակից վեր հաճախ գոյանում է անեզր,կապուտակ մի ծով՝ փրփրաբաշ ալիքների վրա թևածող ճերմակ որորներով։ Մի շարք հիդրոէլեկտրակայաններ են կառուցվել նաև մեր հանրապետությունում. Դրանցից առաջինը 1926 թ գործարկված Երևանի ՀԷԿ-ն էր' ՍՍՀՄ-ի հիդրոէներգետիկայի առաջնեկը Հանրապետության արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ Սևան-Հրազդան կասկադը' իր 6 ՀԷԿ-երով։ Շարք մտան նաև ուրիշ ՀԷԿ-եր,այդ թվում՝ Դեբեդ և Որոտան գետերի կասկադները երկուական ՀԷԿ-ով: Ներկայումս հանրապետությունում գործում են 12 մեծ ու փոքր ՀԷԿ-եր։Շուտով կավարտվի Որոտանի կասկադի գլխավոր՝ Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարությունը։ Հիդրոէլեկտրակայանըմիայն ամբարտակը, տուրբինն ու գեներատորը չէ։ Ամբարտակը պատնեշում է նազերի ճանա¬ պարհը, որի պատճառով հարկ է լինում կառուցել ամբարտակը շրջանցող շլյուզա- վոր ջրանցք Ձկների ճանապարհը չփակե¬ լու համար պետք է լինում կառուցել նաև հատուկ ձկնուղի: ձարկավոր է ամբարտա¬ կի վրայով ճանապարհ գցել, հիդրո¬ էլեկտրակայանին միացնել էլեկտրահա- ղորդման գծերը, քաղաքի համար* ջրմուղ, դաշտերի ոռոգման համար ջրանցքներ կառուցել Ստացվում է հիդրոէլեկտրա¬ կայանի հետ կապված տարբեր կառույց¬ ների ամբողջ մի հանգույց, որն այդպես էլ անվանում են հիդրոհանգույց: ձիդ- րոհանգույց կառուցելը ոչ հեշտ է, ոչ էլ էժան Բայց դրա փոխարեն հիդրոհանգույ¬ ցը էներգիա կտա, և այնքան ժամանակ, քանի դեռ հոսում է գետը։