Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հերբարիում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search


Հերբարիումը չորացած բույսերի հավաքածու է։ Լատիներեն «հերբարիոււմ» բառը նշանակում է «խոտարան»։ Սակայն հերբարիումի մեջ կարող են ընդգրկված լինել ոչ միայն խոտաբույսեր, այլև ծառերի տերևներ, ծաղիկներ։

Գարնանը գնացեք անտառի բացատ։ Այն ծախկված է կանաչի համատարած գորգով մերթ այնտեղ, մերթ այնտեղ երևացող ծաղիկների վառ պուտերով։ Իսկ այժմ ավելի ուշադիր դիտեցեք։ Տեսնո՞ւմ եք, որքա՜ն բազմատեսակ խոտաբույսերից է կազմված այդ կենդանի գորգը։

Մեկ֊երկու ամիս անց այդ ծաղիկների ու խոտերի մեծ մասն արդեն չես տեսնի։ Փոխարենը կհայտնվեն նորերը։ Իսկ մարգագետնում միանգամայն Ուրիշ են նաև գետափին աճողները։ Մի խոսքով նա, ով ուզում է բույսերի հավաքածու կազմել, անելիք շատ ունի։

Բույսեր հավաքելը շատ հեշտ գործ չէ։ Երբեմն պետք է երկար շրջես, ուշադիր զննես , որպեսզի կարևորն ու հետաքրքիրն աչքիցդ չվրիպեն։ Բացի դրանից, անհրաժեշտ է ճշտորեն գրանցել, երբ և որտեղ ես գտել տվյալ բույսը։

Հավաքած բույսերը խնամքով տեղավորում են թղթի թերթերի միջև ևվրան դնում որևէ ծանրություն, օրինակ, մի մեծ գիրք։ Որոշ ժամանակ անց բույսերը չորանում են՝ պահպանելով իրենց ձևն ու գույնը։ Ճիշտ է, նրանք դառնում են փխրուն, և նրանց պետք է հպվել շատ զգուշորեն։

Մնում է չորացած բույսերը դասավորել ամուր թղթի վրա, ամրացնել թղթի նեղ շերտերով և մակագրել։ Հեմբարիումը պատաստ է։ Շատ կարևոր է հեմբարիումը ճիշտ կազմելը։ Չի կարելի թղթի նույն թերթի վրա դասավորել պատահական բույսեր։ Սովորաբար ընտրում են մոտ տեսակների կամ հերբարիումի թեմային համապատասխանող բույսեր։ Կարելի է կազմել, օրինակ, ծաղկավոր կամ թփանման բույսերի հավաքածու, կարելի է հավաքել որոշակի տեղանքի, օրինակ, անտառային կամ դաշտայի բույսեր։