Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հենրիխ Մխիթարյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Zarya-MU (7).jpg

Հենրիխ Համլետի Մխիթարյան, հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան: Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում: Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու է, իսկ 2015 թվականից՝ ավագը: Յոթ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 60 խաղում խփած 22 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ 2017 թվականին ընդգրվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top-10-ում։ Կենսագրություն

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հարձակվողներից է, նա մահացել է 33 տարեկան հասակում՝ 1996 թվականին գլխուղեղի ուռուցքից։ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում։ 1990-ականների սկզբին նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա՝ բնակություն հաստատելու, որտեղ նախկինում Համլետ Մխիթարյանը խաղացել է տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ որի ժամանակ օգնել է իր թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր մանկությունը անցկացրել է Վալենսիայում։ Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա հետևել է իր հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ նայում էր իր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։