Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հեծանիվն աշխարհում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Հեծանիվն

Ներկայումս ողջ աշխարհում օգտագործվում է միլիարդից ավելի հեծանիվ։ Ուստի և հեծանիվը ամենատարածված տրանսպորտային միջոցներից մեկն է համարվում։ Հեծանվին հանրաճանաչություն բերեց ցածր գինը, թեթև քաշը, վառելիքի օգտագործման բացակայությունը, հարաբերական անվտանգությունը և արագություն զարգացնելու համար կիրառական ուժի լավ հարաբերակցությունը։

2005 թ. Մեծ Բրիտանիայում հասարակական հարցման արդյունքում հեծանիվը ճանաչվել է 1800֊ից վեր մարդկության կատարած մեծագույն տեխնիկական գյուտը՝ հավաքելով անհամեմատ ավելի շատ ձայն, քան ինտերնետը կամ ներքին այրման շարժիչը։ Հեծանիվի օգտին քվեարկել է ավելի շատ մարդ, քան մնացած բոլոր տեխնիկական նորարարությունների օգտին՝ միասին վերցված: