Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հեծանիվ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Օրերից մի օր պատանի մի մարզիկ պարծեցավ, որ ինքը կարող է <<ինքնագլոր>>, <<ոսկրացունց>>, <<սարդ>> և հեծանիվ քշել։ Կարելի էր կարծել, թե նա կարողանում է վարել չորս տարբեր մեքենաներ, որոնցից երեքը դժվար էր անգամ պատկերացնելը։ Բայց պարզվեց, որ պատանին նկատի ուներ նույն մեքենան՝ սովորական հեծանիվը, որը տարբեր ժամանակ տարբեր կառուցվացք ու տեսք է ունեցել և ամեն անգամ կոչվել նոր անունով։ Ռուսաստանում առաջին երկանիվ հեծանիվը պատրաստել է ճորտ վարպետ Արտամոնովը։ Այն կոչվում էր <<ինքնագլոր>> և իրոք որ ինքն իրեն գլորվում էր, եթե, իհարկե, նրա վրա նստսծ մարդը պտտում էր առջևի մեծ անիվին ամրացված ոտնակները։