Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հատապտուղներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Berries (USDA ARS).jpg

Հատապտուղները՝ վայրի և մշակովի բազմամյա բույսեր են (թփեր, կիսաթփեր, խոտաբույսեր), որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղներ։ Հայաստանում մշակվում են ելակը, չիչխանը, թթենին, արոսենին, սնձենին, հապալասենին, ալոճենին, հաղարջենին, ժոխենին, մոշենին, մորենին, կոկռոշենին։

Հայաստանի Հանրապետությունում՝ Վանաձորի, Լոռու, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Տավուշի, Կապանի անտառներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու տարբեր տեսակներ։

Հատապտուղները պարունակում են օրգանական թթուներ, հանքային աղեր, շաքարներ, վիտամիններ, բուրավետ նյութեր։ Օգտագործվում են թարմ և վերամշակված (խյուս, հյութ, օշարակ, ժելե, մարմելադ, մուրաբա, աղանդերային գինի, լիկյոր և այլն), հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրություններում, իսկ որոշ տեսակներ՝ բժշկության մեջ։

Խոնավասեր են, ջերմության նկատմամբ պահանջկոտ չեն։ Բազմանում են վեգետատիվ ճանապարհով։ Բերքատվությունը համեմատաբար բարձր է։