Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հանրապետության հրապարակ (մետրոյի կայարան)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Republic Square Metro Station1.JPG

«Հանրապետության հրապարակ» (նախկին անվանումը՝ «Լենինի հրապարակ»), Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 26-ին։ Կայարանը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում և դուրս է գալիս Նալբանդյան փողոց, Գլխավոր պողոտա՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Մոտակայքում են ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքը, Իսահակյանի անվան գրադարանը, Վերնիսաժը։

Անվանակոչվել է Երևանի գլխավոր հրապարակի անունով։ Մինչև 1992 թվականը կոչվում էր Վլադիմիր Լենինի անունով։

Ջիմ Թորոսյանի ու Մկրտիչ Մինասյանի այս համատեղ աշխատանքը 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: