Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հայոց լեզու

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Manuscript arm 5-6AD.jpg

Հայերենն աշխարհի ամենահին լեզուներից է։ Այն ծագել է Հայկական լեռնաշխարհում։

Կան ցեղակից և ոչ ցեղակից լեզուներ։ Ցեղական լեզուները կազմում են առանձին ընտանիքներ։ Այն լեզվաընտանիքը, որի մեջ մտնում է հայերենը, կոչվում է հնդևվրոպական։ Այդ նույն լեզվաընտանիքին են պատկանում նաև հունարենը, լատիներենը, հնդկերենը, ռուսերենը, գերմաներենը, ֆրանսերենը, անգլերենը, իսպաներենը և այլն։

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը հայոց լեզվի համար տառեր ստեղծեց։ Սկիզբ առավ հայ գրականությունը, և ստեղծվեց հայոց առաջին գրական լեզուն, որը կոչվում է գրաբար։ Գրաբարով գրվեցին շատ հանճարեղ գործեր։ Գրաբարով են գրված մեր հին շատ ձեռագրեր։ Մատենադարանում պահվում են 14 հազար հայերեն ձեռագրեր։

Երկար ժամանակ գրաբարը ժողովրդին հասկանալի էր: Բայց հետո խոսակցական հայոց լեզուն այնքան փոխվեց, որ ժողովուրդը գրաբարն այլևս չէր հասկանում:

Հետագայում մեր գրական լեզուն ճոխացավ և գեղեցկացավ: Նրանով ստեղծագործություններ գրեցին Նաղաշ Հովնաթանը, Խաչատուր Աբովյանը, Պետրոս Դուրյանը, Րաֆֆին, Հակոբ Պարոնյանը, Վահան Տերյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը և ուրիշներ:

Այսօր հայոց նոր գրական լեզուն աշխարհի ամենահարուստ լեզուներից է: Այն ունի երկու ճյուղ՝ գրական արևելահայերեն և գրական արևմտահայերեն:

Հայոց լեզուն Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է: