Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հայկ և Բել

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Hayk defeats Bel - Juliano Zasso.jpg

«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։