Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Համացանց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Համացանցը բազմամիլիոն համակարգիչներն իրար միացնող համաշխարհային համակարգչային ցանց է: Այն ողջ աշխարհով մեկ տեղեկություններ հաղորդելու արագ և արդյունավետ միջոց է: Համացանցին միացած երկու համակարգիչներ, որտեղ էլ գտնվեն, կարող են ակնթարթորեն տեղեկություններ փոխանակել: Համացանցի միջոցով մենք կարող ենք էլեկտրոնային նամակ ուղարկել նույն ցանցից այլ օգտվողների, մասնակցել էլեկտրոնային զրույցներին, հաղորդել ֆայլեր կամ տեղեկություններ ստանալ հազարավոր ամենատարբեր թեմաների մասին: Համացանցից օգտվողների քանակը և հաղորդվող տեղեկությունների ծավալը մշտապես աճում են: Որոշ փորձագետներ համարում են, որ շուտով համացանցը կփոխի մեր ապրելակերպն ու աշխատանքի ձևը:

Արագորեն զարգանում է համացանցի ուղղություններից մեկը՝ www (World wide Web), որն ապահովում է ցանցով իրար կապված համակարգիչներում պահվող տեղեկությունների ազատ ստացումը: Այդ տեղեկությունների (տեքստեր, պատկերներ, հնչյունային նյութեր և տեսահոլովակներ) մասին ամբողջական պատկերացում ունենալու համար մեզ անհրաժեշտ է օգտվել «Վեբ Բրաուզեր» ծրագրից: «Աչքի անցկացնելով» ողջ աշխարհի Վեբ հանգույցների պարունակությունը՝ այն կփնտրի-կգտնի ձեզ հետաքրքրող տեղեկությունը և կպատկերի համակարգչի էկրանի վրա:

Համացանցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները տարբեր մակարդակներում համընդհանուր կապ են հաստատում առանձին ցանցերի միջև:

Համացանցը դարձել է մեր ժամանակների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, կենցաղի անփոխարինելի բաղադրիչը: Համացանցի մասին մարդկանց գնահատականները տարբեր են, քանի որ համացանցը լայն է, դրանից մարդկանց օգտվելու հնարավորությունները՝ տարբեր: Երիտասարդության մի զգալի հատվածի համար համացանցը սահմանափակվում է սոցիալական ցանցերում նոր ծանոթություններ ձեռք բերելով, մտերիմների հետ հաղորդակցվելով:

Համացանցը նման է հեղեղի, որ իր մեջ պարունակում է լավ բաներ: Խելացի մարդը՝ հեղեղի միջից ընտրում է օգտակարը, իսկ ոչ խելացին ընկնում է հեղեղի մեջ և կործանվում: Ոմանք կենդանի շփումները փոխարինում են համացանցի կապերով, ինչը շատ սխալ է:

Համացանցի օգուտները շատ են, դրա շնորհիվ մարդիկ ստանում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, շփվում հազարավոր կիլոմետերեր հեռավորության վրա, թեթևացնում իրենց աշխատանքը: Սակայն համացանցը երբեք չի կարող փոխարինել մարդկային կենդանի շփումներին, գրքերի ընթերցանությանը: Բայց այս ամենի հետ միասին համացանցը վերջին տասը տարում ներխուժել է մեր կյանք: Առաջիկայում դրա դերն ավելի է մեծանալու, մնում է, որ տեխնիկական այդ հեղեղում մարդիկ կամաց-կամաց չկորցնեն իրենց իրական կերպարը: