Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հալիկառնասի Դամբարանը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
The maussolleion model dsc02711-miniaturk nevit.jpg

Հալիկառնասը Կարիայի թագավորության մայրաքաղաքն էր։ Այն Պարթևական կայսրության կազմում է եղել մ․ թ․ ա․ 377-353 թվականներին։ Այս քաղաքը հայտնի է որպես հույն պատմիչ Հերոդոտոսի ծննդավայր։ Այժմ Հալիկառնասը՝ Բոդրում անունով, գտնվում է Թուրքիայում և համարվում է նրա զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Հալիկառնասը հռչակված է եղել իր գեղեցիկ տաճարներով, այգիներով, թատրոնով, թագավորական պալատով և այլ կոթողներով, որոնց մեջ, սակայն, ամենափառահեղը համարվել է Մավսոլ արքայի դամբարանը։