Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կրիշտիանու Ռոնալդու

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Shahter-Reak M 2015 (18).jpg

Ռոնալդուն պորտուգալացի ֆուտբոլիստ է: Նա ծնվել է 1985 թվականի փետրվարի 5-ին: Խաղացել է Իսպանիայի ամենաուժեղ թիմերից մեկում՝ «Ռեալ Մադրիդ»ում: Նա թիմի կիսապաշտպանն է, կարողանում է նաև խաղալ հարձակվողի դիրքում: Մասնակցում է նաև իր հայրենիքի՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղերին:

Ռոնալդուն դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ 2009 թվականին 132 միլիոն դոլլարի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»: Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Ռոնալդուն իր կարիերան սկսել է Անդորինիայում, որտեղ 2 տարի խաղալուց հետո տեղափոխվեց Նասիոնալ

Ռոնալդուն 2018 թվականի հուլիսի 10-ին տեղափոխվել է իտալական Յուվենտուս, որը նրա համար վճարել է 100.000.000€: