Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կրակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Կրակը շիկացած գազի և պլազմայի ամբողջություն է, որը առանձնանում հետևյալ դեպ·

·քիմիական հակազդման ժամանակ ·բարձր լարվածության հոսանքի և դյուրավառ նյութի շփման ժամանակ ·դյուրավառ նյութի մինչև որոշ կետի հակամա/ազատ տաքացման ժամանակ

Կրակը, ըստ էության, նյութի արագ օքսիդացումն է այրման քիմիական պրոցեսի ձևով, որի ժամանակ անջատվում են ջերմություն, լույս և տարբեր քիմիական նյութեր։ Դանդաղ ընթացող օքսիդացման պրոցեսները, ինչպես, օրինակ ժանգոտումն ու մարսողությունն են, այստեղ չեն մտնում։ Կրակի գույնը կախված է վառվող նյութից և վառելիքի մաքրությունից։ Ածխաթթու գազի մեծ քանակության դեպքում կրակը նարնջագույն է, ավելի պակաս խառնուրդների դեպքում՝ կարմիր, իսկ ամենամաքուր վառելիքի դեպքում այն երկնագույն է։ Կրակի առաջացման և շարունակման համար անհրաժեշտ է երկու բաղադրիչ՝ վառելիք և օքսիդացնող նյութ, որը նպաստում է վառվելուն։ Որպես օքսիդացնող նյութ առավել հաճախ հանդես է գալիս թթվածինը։

Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակը մարդիկ օգտագործել են հնագույն ժամանակներից. սկզբում օգտվել են կայծակի կամ օրգանական մնացորդների ինքնայրումից առաջացած բնական կրակից։ Հետագայում կրակ ստացել են փայտի 2 չոր կտորներ միմյանց շփելով, շաղափելով կամ կայծքարե հրահանի միջոցով։ Միայն XIX դարի վերջին է հայտնագործվել ֆոսֆորե լուցկին։

Հունական դիցաբանության համաձայն կրակը Օլիմպոսից գողացել և մարդկանց է պարգևել Պրոմեթեւսը։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակի վրա մարդիկ կերակուր են եփել, կրակով վախեցրել են գազաններին, կրակով տաքացրել նաև լուսավորել են իրենց կացարանները։ Իրենց կացարաներում մարդիկ կրակը պահելու համար պատրաստել են հատուկ տեղ՝ օջախ, որը հետագայում դարձել է ընտանիքի համերաշխության և բարգավաճման խորհրդանիշ։

Պաշտամունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ կրակը երկրպագել են իբրև աստծու (կրակապաշտություն), նրա մասին առասպելներ հյուսել։ Քրիստոնեության մեջ, օրինակ, կրակապաշտության մնացուկները պահպանվել են ծիսական մոմերի ձևով, ինչպես նաև դժոխքի՝ գեհենի կրակի մասին հավատով։ Արևապաշտությունը և կրակապաշտությունն անհիշելի ժամանակներից տարածված են եղել նաև Հայաստանում։ Հին հայերը հուրն ու ջուրը, երկնային շանթն ու անձրևը պաշտել են համատեղ՝ որպես «քույր ու եղբայր»՝ դրանց վերագրելով մաքրագործող սրբազան նշանակություն։ Այստեղից էլ առաջացել են տան՝ օջախի պաշտամունքը, կրակն ապականելու արգելքը։

Տրնդեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև այսօր էլ մեր ժողովրդի մեջ գոյատևում է Տյառնընդառաջի (Տրընդեզ) տոնը, որի ժամանակ խարույկներ են վառում, պտտվում շուրջը, թռչում կրակի վրայով։

Այրման պրոցեսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակի մեջ գցված փայտի կտորը նախ ճարճատում է ու թշթշում։ Դա նշանակում է, որ կրակը գոլորշիացնում է փայտի մեջ եղած ջուրը։ Հետո այդ փայտը սևանում է ու այրվում։ Այդ ընթացքում նախ շատ ծուխ է բարձրանում, հետո, երբ կրակը բոցավառվում է ամբողջ թափով, ծուխը գրեթե անհետանում է։ Դա բացատրվում է նրանով, որ խարույկի ջերմությունից փայտանյութը քայքայվում է, նրանից անջատվում են ցնդող օրգանական նյութեր՝ ածխաջրածիններ, որոնք բարձր ջերմաստիճանում այրվում են՝ առաջացնելով ածխաթթվական գազ, ջուր և մեծ քանակությամբ ջերմություն։ Սկզբում տեղի է ունենում ածխաջրածինների մասնակի օքսիդացում, և գոյանում են մեծ քանակության մրի մասնիկներ։ Վերջիններս ջերմությունից շիկանում են, սկսում են լուսարձակել և առաջացնել բոց, իսկ երբ դրանք սառչում են, առաջանում է ծուխ։ Ավելի բարձր ջերմաստիճանում մրի մասնիկներն այրվում են մինչև վերջ, և ծուխը վերանում է։ Այրվող փայտանյութը, կորցնելով ցնդող նյութերը, ածխանում է, այսինքն՝ վերածվում է փայտածխի, որը կարելի է հետագայում առանձնացնել և օգտագործել։

Վտանգավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակը նաև վտանգավոր է։ Դուրս գալով վերահսկողությունից՝ այն կարող է առաջացնել հրդեհ, տալ նյութական վնասներ և դառնալ մարդկային զոհերի պատճառ։ Հրդեհ դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար կանոնակարգվում են հրդեհի գոտում գտնվող մարդկանց և այն վերացնող անձանց գործողությունները։ Այրվող շինությունով անցնելիս, օրինակ, հարկավոր է մինչև գլուխ փաթաթվել թաց ծածկոցով, հաստ կտորով կամ վերնահագուստով։ Խիստ ծխացող շինությունում ավելի լավ է առաջ շարժվել սողալով կամ կռացած։ Այդպիսի շինության դուռը պետք է բացել զգուշորեն, այլապես օդի արագ ներհոսքը կառաջացնի բոցի նոր բռնկում։ Այրվող հագուստով չի կարելի վազել, այլ հարկավոր է պառկել գետնին, վրան վերմակ, ծածկոց, վերարկու կամ որևէ ծանր գործվածք գցել՝ դադարեցնելու համար օդի հոսքը դեպի այրվող մակերևույթ։ Եթե բռնկել է էլեկտրահաղորդալարերի մեկուսապատվածքը, ապա կրակը կարելի է մարել միայն էլեկտրական հոսանքն անջատելուց հետո։ Տանը, բնակարանում, հրդեհի փոքրիկ օջախը հանգցնում են ջրով կամ ծածկում թաց, ծանր գործվածքով։ Բռնկած այրվող հեղուկներ հարկավոր է հանգցնել կրակմարիչով, ծածկել ավազով կամ հողով, իսկ փոքր օջախը՝ թաց հագուստով, գործվածքով։ Կրակը հարկավոր է հանգցընել ամենաուժեղ այրվող տեղերում՝ կրակմարիչի հոսքն ուղղելով ոչ թե բոցի, այլ այրվող մակերևույթի վրա։ Հրդեհների ժամանակ, այրվածքներից և մեխանիկական վնասվածքներից (վերքեր, կոտրվածքներ) բացի, մարդիկ կարող են նաև թունավորվել պոլիմերների այրման արգասիքներից։ Որոշ դեպքերում ոչ լրիվ այրման արգասիքները (օրինակ՝ շմոլ գազը) օդի թթվածնի հետ առաջացնում են այրվող և պայթյունավտանգ խառնուրդներ, որոնցից նույնպես պետք է զգուշանալ։