Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կոտ Դˈիվուար

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Côte d'Ivoire.svg

Կոտ դˈԻվուար հանրապետությունը գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ գվինեական ծոցի ափին։ Մակերևույթը առավելապես հարթավայրային է, հյուսիսում՝ սարավանդային (առավելագույն բարձրությունը՝ 1340 մետր է, Պրուպշե լեռ)։ Կան ալմաստի, մանգանի, ոսկու, բոքսիտների, երկաթի, անագի պաշարներ։

Կլիման մերձարևադարձային է։ Գլխավոր գետերն են Բանդաման, Սասանդրան, Կավալլին։ Տարածված են մշրադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է։

Երկիրը եղել է Ֆրանսիայի գաղութը, 1904-58 թվականներին գտնվել է Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմում։ Անկախություն է ձեռք բերել 1960 թվականի օգոստոսի 7-ին։

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է․ մշակում են սուրճ, կակաո, արքայախնձոր, ադամաթուզ, բրինձ, եգիպտացորեն։

Կան տեքստիլ, սննդի, նավթավերամշակման, ՛ինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններում։