Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կով

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Koe in weiland bij Gorssel.JPG

Մարդու ընտելացրած առաջին կենդանիներից էր վայրի ցուլը՝ տուրը։ Հազարավոր տարիներ առաջ որսորդերն սկսեցին բռնել ու իրենց բնակատեղին բերել տուրի ձագեր և ընտելացնել նրանց։ Ենթադրվում է, որ տուրից էլ առաջացել են ընտանի կովերը։

Հնագույն վաչկատուն ցեղերը կովռրի ու ցուլերի նախիրներ էին պահում միայն մսի ու կաշվի համար։ Ավելի ուշ, նստակեցության անցնելուն զուգընթաց, երբ սկսեց զարգանալ երկրագործությունը, մարդիկ սկսեցին ուժեղ կենդանինելին լծել գութանին, նրանցով բեռ փոխադրել։

Հնադարյան մարդու համար կովն ու ցուլն այնքան մեծ նշանակություն ունեին, որ շատ ժողովուրդներ նրանց աստվածացնում էին։ Իսկ որ կովերը կարելի է կթել ու հիանալի սննդամթերք՝ կաթ, ստանալ, հայտնի է դարձել շուրջ 2800 տարի առաջ։

Կովն այժմ էլ արդարացում է ստնտուի իր վաղեմի անունը։ Չէ որ նա կաթ է տալիս, իսկ կաթը թե՜ կարագ է, սերուցք ու թթվասեր, թե՜ մածուն ու կաթնաշոռ։

Իսկ գիտե՞ք, թե որքան կաթ է տալիս կովը մեկ օրոմ․ 20 լիտրից ավելի, այսինքն՝ երկու դույլ։ Յարոսլավլյան ցեղի ռեկորդակրի կովերն, օրինակ, մեկ օրում տալիս են ավելի քան 80 լիտր կաթ։

Կովերի շատ ցեղեր կան։ Հաճախ նրանց անվանում են այն տեղի անունով, ուր բուծվել են՝ Կոստրոմայի, յարոսլավլյան, մեր հանրապետությունում բուծված կովկասյան գորշ ցեղի։ Յուրաքանչյուր ցեղ լավ է իր «ծննդավայրի», արոտավայրերի, բնակլիմայական պայմաների համար։

Ամեն մի ցեղ ունի իր առավելություններն ու թերությունները։ Որոշ կովեր շատ, նայց ոչ այնքան յուղալի կաթ են տալիս, մյուսները՝ ընդհակառակ։ Գիտնականներն աշխատում են բուծել կովերի այնպիսի ցեղեր, որենք բավականին յուղալի ու շատ կաթ տան։

Բայց լավ ցեղը գործի կեսն է միայն։ Որպեսզի կովը շատ կաթ տա, անհրաժեշտ է ճիշտ խնամել և, որ գլխավորն է, լավ կերակրել նրան։ Բարձր կաթնատվության հասնելու համար անասնապահը պետք է հմուտ լինի և շատ ջանք ու եռանդ ծախսի։ ԽՍՀՄ լավագույն անասնապահերի մասին պատմում է ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, որ գտնվում Մոսկվայում։