Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կոնգո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Կոնգոյի դրոշ

Կոնգո պետությունը գտնվում է Կենտրոնական Աֆրիկայի արևմտյան մասում, միանգամից երկու՝ Հյուսիսային և Հարավային կիսագնդերում, քանի որ նրա տարացքով անցնում է հասարակածը։ Կլոր տարին Կոնգոյում եղանակը հավասարաչափ տաք է։ Այստեղ տարին ոչ թե չորս եղանակ ունի, ինչպես մեր երկրում է, այլ չորս սեզոն․ երկարատև ու կարճատևև անձրևային սեզոններ և երկարատերկարատև ու կարճատև չորային սեզոններ։ Չորային սեզոնի ժամանակ եղանակը լինում է առանց քամիների ու չոր, գետերն ու լճերը ծանծաղում են։ Անձրևային սեզոնի ժամանակ գրեթե ամեն օր արևադարձային տեղատարափ անձրևներ են գալիս, գետերի ու լճերի ջուրը բարձրանում է և հաճախ դուրս գալիս ափերից։ Այդ ժամանակն անվանում են նաև բարձր ջրի սեզոն։ Կոնգո գետն առաջին անգամ տեսնողը զարմանք է ապրում, նրան թվում է, թե գետում լողում են ինչ-որ տարօրինակ կենդանիներ՝ ոչ այն է գետաձիեր, ոչ այն է կոկորդիլոսներ։ Իրականում դրանք մեծ թփեր են, որոնք չորային սեզոնի ժամանակ աճում են ծանծաղուտներում և խաղաղ գետախորշերում, իսկ անձրևների ժամանակ հորդացած գետը դրանք պոկում է բներից և քշում տանում հոսանքն ի վար։ Տաք կլիմայի, առատ խոնավության ու արգավանդ հողերի շնորհիվ առատաձեռն է Կոնգոյի բնությունը։ Այստեղ մշակում են շաքարեղեգ, ադամաթզենի, բրինձ, ծխախոտ, գետնանուշ, մանիոկա հացաբույսը և ուրիշ ջերմասեր բույսեր։ Արևադարձային անտառներում աճում են վարդագույն, կարմիր ու սև արժեքավոր փայտանյութ տվող ծառեր։ Այդ փայտից պատրաստում են գեղեցիկ կահույք և նրբատախտակ։ Կոնգոի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, կոլիումական աղերով, ոսկով, գունավոր մետաղների հանքաքարով։ Սակայն երկրի հարստություններից օտարերկյա կապիտալիստ-գաղութարանները։ Կոնգոցիները պայքարի դուրս եկան այդ անարդարության դեմ և ազատություն նվաճեցին։ Այժմ Կոնգոյի ժողովուրդն ինքն է տնօրինում իր բախտը։ Երիտասարդ հանրապետության կառավարությունն իր վերջնական նպատակն է համարում սոցիալիզմի կառուցումը։ Կոնգոցիներն այսօր կառուցում են նոր ֆաբրիկաներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Երկրում ուր առաջ գրագետ կոնգոցիներ շատ քիչ կային, այժմ սովորում են թե՛ երեխաները, թե, մեծահասակները։ Կոնգոյի երեխաներն ունեն իրենց պիոներական կազմակերպությունը։ Իսկ երկրի մայրաքաղաք Բրազավիլի ծայրամասում, Դժվե գետի գեղատեսիլ ափին տեղավորված է այն պիոներական ճամբարը, ուր արձակուրդնրի ժամանակ հանգստանում են ողջ երկրի պիոներները։ Այդ ճամբարը կառուցվել է Սովետական Միության օգնությամբ