Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կոկռոշենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Wilde kruisbes (Ribes uva-crispa wild plant).jpg

Կոկռոշենին կոկռոշազգիների ընտանիքի բազմայա բույս։ Հայտնի է մոտ 50 տեսակ՝ տարածված Ռուսաստանում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է թեքված կամ եվրոպական կոկռոշենին։ Աճում է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և այլ մարզերի անտառներում, անտառեզրերին․ գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բացձրությունը մինչև 1 մետրն է։ Ընձյուղները պատված են բաց կարմրավուն փշերով։ Տերևները մանր են, երկսեռ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սպիտակ, դեղին, կարմիր կամ սև կեղծ հատապտուղ է՝ մազմզուկապուտ կամ մերկ։ Բազմանում է սերմերով, մացառներով, թփի կիսմամբ, անդալիսով։ Լուսասեր է, ցրտա-, ստվերա-, երաշտադիմացկուն։

Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, C, B, P վիտամիններ, կարոտին, ֆոսֆոր, երկաթի աղեր և այլն։ Հատապտուղն օգտագործում են թարմ և վերամշակված։