Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կեչակեղևագրեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Կեչու կեղևի այս պատառիկները մի քանի հարյուր տարեկան են։ Երբ գիտնականներն առաջին անգամ դրանք զգուշորեն, մեծ դժվարությամբ բացեցին, տեսան, որ այնտեղ բառեր են խազված։ Այդ բառերը հին ռուսերենով էին, որով խոսել են հարյուրավոր տարիներ առաջ։ Գտածոները ոչ պետական պայմանագրեր էին, ոչ էլ ցարական հրամանագրեր, այլ գյուղացիների սովորական նամակներ և, նույնիսկ, երկտողներ։

Կեչակեղևի վրա գրել են ոսկե կամ մետաղե սուր ձողիկներով։

Հնագետները Նովգորոդում գտել են հարյուրավոր կեչակեղևագրեր, ինչպես հին Ռուսիայում կոչվել են նամակներն ու փաստաթղթերը: Ինչ որ ժամանակ մարդիկ դրանք կամ կորցրել են, կամ դեն նետել։ Իսկ այսօր այդ կեչակեղևագրերը պատմում են թե՛ հին մշակույթի և թե՛ մարդկանց մասին։ Կեչակեղևագրեր գտնվել են նաև Ռուսաստանի այլ հնագույն քաղաքների պեղումների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։