Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կենդանավարժեցում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Georges Seurat 019.jpg

Վարժեցված շներ, արջեր և այլ կենդանիներ ցուցադրվել են Հին Ռուսիայում և միջնադարյան Եվրոպայում։ 13-14 դարերում տարածված էր հատկապես ձիերի վարժեցումը։ 8-րդ դարի վերջին ստեղծվել են կենդանաբանական այգիներ, որտեղ ցուցադրվել են վարժեցված կենդանիներ։

10-րդ դարում ռուս կենդանավարժներ Դուրովներն իրենց մշակած նոր մեթոդներով վարժեցրել են դժվար ենթարկվող կենդանիների, ինչպես և հակոտնյաների։ Այժմ կրկեսում ցուցադրվում են վարժեցված գիշատիչներ, փղեր, ձիեր, գետաձիեր, ագեվազներ, կապիկներ, շներ, թռչուներ, սողուներ, երկկենցաղներ և այլն։

Կենդանավարժը պետք է գերազանց իմանա կենդանիների վարքը, լինի համբերատար ու համարձակ, ունենա տարբեր միջոցներով կենդանիների վրա ներազդելու, նրանց «լեզուն հասկանելու» ունակություն։

Կենդանավարժ Միքաել Բաղդասարյանը, որը վարել է «Սասունցի Դավիթ» ներկայացումը, հանդես է եկել գիշատիչ գազանների խառը խմբով, ինչը չափազանց դժվար է և վտանգավոր, քանի որ գազանները հաճախ չեն հանդուրժում միմիյանց։

Երևանի կրկեսում ստեղծվել է «Կենդանիների աշխարհում» ծրագիրը, որտեղ երիտասարդ կենդանավարժ Նաիրա Պետրոսյանն ընդգրկել է կենդանիների խառը խումբ։

Կենդանիների «հասկանալը» այնքանել հեշտ չէ, սակայն դա է վարժեցման միակ ուղին, միային այդ դեպքում են նրանք «հարգում» և հնազանդվում կենդանավարժին։