Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կենգուրու

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Kangaroo and joey03.jpg

Ագեվազ կամ կենգուրուն, պարկավոր կենդանի է։ Բնակվում է Ավստրալիայում, Նոր Գվինեայում և մոտակա կղզիներում։ Նույնիսկ կենդանաբանական այգում կարելի է տեսնել, թե ինչպես մոր փորի վրայի պարկից հանկարծ դուրս է ցցվում կենգուրուի ձագի հետաքրքրասեր դնչիկը։ Իսկ եթե ձագը նստած է լինում մոր կողքին, ամենաչնչին վտանգի դեպքում իսկ անմիջապես գլխիվայր նետվում է պարկի մեջ, հետո արդեն ուղղվում։ Այդ պարկը մաշկի խոր ծալք է, որը ծածկում է կենգուրուի գրեթե ամբողջ որովայնը։ Կենգուրուի ձագը ծնվում է կույր, լրիվ մերկ ու շատ փոքրիկ։ Հսկա, շիկակարմիր կենգուրուից, որի երկարությունը պոչի հետ միասին հասնում է մինչև երկու և կես մետրի, ծնվում է ընդամենը 3 սմ մեծության ձագ։ Ծնվելուց անմիջապես հետո ձագը կատարում է իր առաջին ճամփորդությունը, առանց մոր օգնության, իր սուր ճանկերով կառչելով մոր փորի մազերին, հասնում է պարկին ու ներս սողոսկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։