Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կապուտան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Lake urmia 1984.jpg

Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճը Կապուտանն է, որը կոչվել է նաև Ուրմիա: Կապուտանը ծովի մակերևույթից բարձր է 1330 մ: Նրա երկարությունը 135 կմ է, լայնությունը՝ 45 կմ, խորություն՝ 15 մ, մակերեսը՝ 5775 քառակուսի կմ:

Անհոսք լիճ է: Լճի ջուրն այնքան աղի է, որ լողորդները մեջը խեղդվել չեն կարող:

Կապուտանում ոչ մի ձուկ չի ապրում: Լճի մի մասը ճահիճ է: Լճում կա 60 կղզի: Այդ կղզիներից մեկը կոչվում է Թիլ, որը նշանակում է բլուր: Կապուտանի նշանավոր կղզիներից են Ձիերի կղզին, Ոչխարների կղզին և Էշերի կղզին:

Կապուտանը հնուց նավարկելի է եղել: Այս ջրերի վրա վաղ անցյալում առագաստանավեր են եղել: Կապուտան լիճն է թափվում 12 գետ: