Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կանանց միջազգային օր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Այդ օրվա առթիվ դուք, բոլորից թաքուն, նվեր եք պատրաստում մայրիկի, տատիկի, քույրիկի, ուսուցչուհու, համադասարանցի աղջիկների համար։ Բոլոր տղամարդիկ, անկախ նրանից, թե քանի տարեկան են՝ վաթսուն, երեսուն կամ տասը, այդ օրը հատկապես ուշադիր են կանանց նկատմամբ։ Որովհետև Մարտի 8-ը աշխարհի բոլոր կանանց տոնն է։

...1910 թվականն էր։ Դանիայի Կոպենհագեն քաղաք էին ժամանել բազմաթիվ երկրների կին ներկայացուցիչներ՝ որոշելու համար, թե ինչպես պետք է ընդհանուր ուժերով պայքարեն հանուն իրենց իրավունքների։ Ողջ աշխարհում կանանց վիճակն ավելի ծանր էր, քան տղամարդկանցը։ Միևնույն աշխատանքի դիմաց բանվորուհիներն անհամեմատ ավելի քիչ էին վարձատրվում։ Նրանք իրավունք չունեին ինժեներ, իրավաբան, բժիշկ դառնալու, սովորելն էլ ամեն տեղ չէ, որ թույլատրվում էր։ Երկրներ կային, ուր կինն իրավունք չուներ

Youth Movement Miasin Flashmob on March 8. Armenia.JPG

օտար մարդկանց ներկայությամբ դեմքը բանալու, տղամարդու հետ սեղան նստելու։ Կոպենհագենում տեղի ունեցող կանանց կոնֆերանսում Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը՝ հեղափոխական Կլարա Ցետկինը, առաջարկեց սահմանել Կանանց միջազգային օր՝ ողջ աշխարհի աշխատավոր կանանց համերաշխության օր՝ հարստահարման, բուրժուազիայի իշխանության, անիրավահավսարության դեմ պայքարում։

Եվ պատահական չէր, որ ընտրեցին մարտի 8-ը։ 1908 թվականին մարտյան այդ առավոտ Նյու Յորքի հազարավոր կանայք կիսատ թողեցին աշխատանքը և փողոց դուրս ելան։ Ցուցարարների շարքերը գնալով խտանում էին: Շատերի գրկին երեխաներ կային։ Նյու Յորքի աշխատավորուհիները պահանջում էին արդարություն, տղամարդկանց հավասար իրավունքներ։ Ոստիկանությունը ցույցը ցրելու հրաման ստացավ: Գործի դրվեցին կեղտոտ սառցաջուր ցայտող ռետինե խողովակներ: Բայց ոչ ոք չընկրկեց։ Ի հիշատակ այդ իրադարձության, որպես Նյու Յորքի աշխատավորուհիների հետ համերաշխության և միաբանության դրսևորում, մարտի 8-ը դարձավ Կանանց միջազգային օր: Այդ օրը առաջին անգամ նշվել է 1911 թվականին, Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում` 1913 թվականին:

Դուք, որ երկրի քաղաքացիներ եք, պատկերացնել իսկ չեք կարող, որ տղամարդիկ ու կանայք տարբեր իրավունքներ ունենան։ Բոլորն էլ սովորելու և ցանկացած աշխատանքն ընտրելու նույն հնարավորությունն ունեն։ Դուք ճանաչում եք կին քիմիկոսների ու մաթեմատիկոսների, դերասանուհիների, կին լրագրողների, վիրաբույժների ու դատավորների։ Տղամարդկանց հետ հավասար՝ կանայք մասնակցում են խորհրդային պետական իշխանության մարմինների աշխատանքին, ղեկավարում գործարաններ ու ֆաբրիկաներ, դպրոցներ ու հիվանդանոցներ։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, մեր երկրում նշվում է ոչ միայն որպես աշխարհի բոլոր աշխատավոր կանանց համերաշխության օր։ Այդ օրը նաև անց է կացվում կոմունիզմի կառուցմանն ակտիվորեն մասնակցող սովետական կանանց նվաճումների ստուգատես։ Բայց այսօր էլ աշխարհում ամեն տեղ չէ, որ կանայք ու տղամարդիկ իրավահավասար են։ Շատ երկրներում նույն աշխատանքի դիմաց մինչև օրս էլ կանանց ավելի ցածր են վարձատրում, քան տղամարդկանց։ Դեռևս չեն վերացել այն բոլոր նախապաշարմունքները, որոնք կնոջն արգելում են ընտրելու ցանկացած մասնագիտությունը։ Այդպիսի երկրներում Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, տեղի են ունենում աշխատավոր կանանց մարտաշունչ ելույթներ հանուն խաղաղության, ընդդեմ պատերազմի, իրավազրկության, աղքատության ու գործազրկության։