Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ծիծեռնակաբերդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ զբոսայգու վերակառուցման նախագիծ

«Ծիծեռնակաբերդ» այգու բարեկարգման նախագծի խնդիրը կայանում էր այգու այցելուների տարբեր խմբերի կարիքներին համապատասխանող մշակութային, զվարճանքի և սպորտային միջոցառումների կազմակերպման մեջ: Վերը նշված խնդիրների լուծման նպատակով այգին բաժանվում է մի քանի գոտիների`

  • վարչական գոտի,
  • գլխավոր ծառուղու կենտրոնական գոտի, որը կազմակերպված է այցելուների հիմնական հոսքի շարժման համապատասխան,
  • հուշահամալիրային գոտի, որի կենտրոնում կառուցված է “Եղեռնի” հուշարձանը, խորհրդանշելով այն ճշմարտությունը, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:
  • Այգում նախատեսվում է կառուցել հին հայկական ճարտարապետության բաց թանգարան, որտեղ հավաքվելու են ամբողջ Հայաստանով մեկ սփռված հուշարձանների և խաչքարերի մեծ քանակությամբ բեկորներ և որոնք ոչ միշտ կարող են պահպանվել, իսկ խաչքարերի տարածքի հյուսիսային մասում կառուցվելու է թանգարան-հուշահամալիր,
  • ակտիվ հանգստի գոտի, որը բացվում է դեպի Հրազդանի ձորը և քաղաքի հետ կապվում է ուղղահայաց տրանսպորտի և ճոպանուղու միջոցով,
  • սպորտային գոտի իր կառույցներով, հրապարակներով և ջրային կենտրոնով,
  • լուռ հանգստի գոտի, որը նախատեսվում է այգու արևմտյան կողմում: