Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ծաղկաձոր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ծաղկաձորը քաղաք է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծաղկաձորը դեռ վաղուց հայտնի հանգստավայր է: Այստեղ մարդիկ ապրում են դեռևս III-V դարերրեից: Ծաղկաձորը երկար ժամանակ մնացել է իշխանների տիրապետության տակ: Վաղ միջնադարում այս հողերը պատկանել են հայոց թագավորի ունեցվածքին տնօրինող Վարաժնունի տոհմին:

Օրբելի եղբայրների տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր և գրավիչ թանգարան է Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Թանգարանը կառուցվել է 1972 թվականին նրանց ամառանոցում: Թանգարանի առանձին սրահներում պահվում են շուրջ 1500 ցուցանմուշ` անձնական իրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ: Օրբելի եղբայրները՝ Ռուբենը, Լևոնը և Հովսեփը, հայտնի հայկական մշակույթի նվիրյալների ժառանգներն են:

Աբգար Օրբելու ավագ որդին՝ Ռուբենը, շարունակեց հոր ուղին: Ավարտեց Սանկտ Պետերբուրգի կայսրական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ավելի ուշ նա սկսեց զբաղվել ստորջրյա հետազոտումներով:

Ծաղկաձորում է ծնվել եղբայրներից միջնեկը՝ Լևոն Օրբելին: Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան ավարտելուց հետո նա դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիոլոգ Ի.Պավլովի հետնորդը` ուսումնասիրելով կենդանիների բարձրագույն նյարդային համակարգը:

Կրտսեր եղբայրը՝ Հովսեփը, ևս ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Դեռևս ուսանողական տարիներից նա մասնակցել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի հնագիտական պեղումներին։

Ծաղկաձորի ճոպանուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաձորի Ճոպանուղի

Հարմարավետ ճոպանուղին 40 րոպեում կհասնի Թեղենիսի բարձունք: Թեղենիսի բարձունքից արդեն իսկ ձգվում են մշակված տարբեր բարդությամբ սահուղիներ: Ճոպանուղին վերակառուցվել է 2004-2008 թվականներին: Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թվականից: