Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Խորվաթիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Դրոշ
Զինանշան

Խորվաթիան Եվրոպական պետություն է,ունիտար պառլամենտական հանրապետություն է, բալկանյան, միջերկրածովային երկիր է։ Մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքն է Զագրեբը։ Խորվաթիայի տարածքը կազմում է 59.594կմ2։ Բնակչությունը 4.48 միլիոն է, որի մեծ մասը խոռվաթներն են, հիմնական կրոնը՝ կաթոլիկությունը։ 2013թ հուլիսի 1-ին մինալով Եվրամիությանը՝ Խորվաթիան դարձավ նրա 28-րդ անդամ երկիրը։

Քարտեզ

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել է խորվաթ ժողովրդի անունից։

Պետական կառավարման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիան խորհրդարանական հանրապետություն է։ Երկրի ղեկավարը՝ նախագահ Ստիպե Մեսիչն է։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը Խորվաթիայի խորհրդարանն է (երկպալատ խորհրդարան), որը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից և Ժուպանիի պալատից՝ 4 տարի ժամկետով։ Խորվաթիայի սահմանադրության համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների թիվը կարող է փոփոխվել (100-160)։ Ժուպանիի պալատը կազմված է 68 պատգամավորից։ Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի խոշոր քաղաքներն են Զագրեբը, Սպլիտը, Ռիեկան։ Առևտրային քաղաքների ճարտարապետությունը ռոմանական ոճով է, իսկ հյուսիսային Խորվաթիայի շատ քաղաքներ կառուցվել են գոթական ոճով։ Խորվաթիայի բազմաթիվ ամրոցներ պահպանվել են XV–XVIII դարերից։ Ամենախոշոր առողջարաններն են Դուբրովնիկն ու Օպատիան։ Դուբրովնիկը կառուցվել է XIII դարում։ Վենածննդի դարաշրջանից պահպանված հուշահամալիրների (ամրոցների և աշտարակների, հասարակական կառույցների, եկեղեցիների և պալատների) թվով այն Եվրոպայում կարող է համեմատվել միայն Վենետիկի կամ Ամստերդամի հետ։ Մալինսկա առողջարանը տեղակայված է Կրկ կղզու արևմտյան ափին։ Արևելյան քամիներից պաշտպանված այս քաղաքը բնորոշ է իր միջերկրածովյան հարուստ բուսականությամբ, որն էլ մեծ հնարավորություն է տալիս զբոսնելու։ Հալուդովո առողջարանային քաղաքը այցելուներին կառաջարկի սպորտի բազմազան տեսակներ, բարեր, պարահրապարակներ և հիանալի լողափեր։ Ընտանեկան հանգստի համար կատարյալ վայր է Լովրան քաղաքը։ Ընդլայնված ժամանցային գիշերային ծրագիր է առաջարկում Վոդիցե քաղաքը։