Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Խնձորենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Appletree bloom l.jpg

Խնձորենի, վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ։

Դասը պատկանում է խնձորենիների ցեղին, սալորենիների ենթաընտանիքին։ Հաշվում են 36 տեսակ։ Առավել տարածված են խնձորենի այգու կամ մշակովի տեսակները։ Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում։ Բոլոր տեսակները լավ մեղրատու են։ Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար:

Արևմտյան Հայաստանում խնձորի հայրենիք էր համարվում Արտամետ գյուղը:

Մշակովի խնձորենու բարձրությունը 2 - 10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ։ Տերևները խոշոր են և տարբեր ձևի։ Խնձորենին զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստներով։ Բերքատվությունը 150 - 200 ց/հա է։ Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում։ Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Հայաստանի հարավարևելյան, ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կա խնձորենու 500 սորտ։ Տարածված էին Հյուսիսային կիսագնդի տաք գոտում։ Առավել տարածված են սովորական, անտառային, արևելյան, ցածրաճ, սիբիրական և չինական տեսակները։ Խնձորենու հայրենիքը համարում են Կովկասը և Միջին Ասիան։ Սակայն, հավանաբար, եղել են նաև ընտանեցման ուրիշ օջախներ, քանի որ երկրագնդի շատ շրջաններում աճում են վայրի խնձորենու բազմաթիվ տեսակներ, որոնցից ստացվել է ավելի քան 20 հազար սորտ։

Հայաստանի Հանրապետությունում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով։

Պարունակում է շաքարներ, թթուներ, պեկտիններ, սպիտակուցներ, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ, մասամբ չորացրած։ Պտղից պատրաստում են կոմպոտ, ջեմ, պովիդլո, պաստեղ, ժելե, ստանում հյութեր, գինի, օղի։