Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Խատուտիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Taraxacum, officinalis.jpg

Խատուտիկը աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա, կաթնահյութ պարունակող խոտաբույս է։ Հայտնի է ավելի քան 2000 տեսակ՝ տարածված բարեխառն և ցուրտ գոտիներում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 6 տեսակ՝ դեղատու, բեսարաբիական, լեռնային, եղջյուրավոր և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում, աճում է ամենուրեք՝ բնակավայրերին մոտ, ճամփեզրերին, գետափերին։

Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 5-52 սմ։ Տերևներն ամբողջական են կամ գոգոավոր ատամնավոր, հաճախ՝ փետրաձև կտրտված՝ խմբված արմատամերձ վարդակում։ Ծաղկաբույլը մեկական գագաթնային զամբյուղ է, ծաղիկները խոշոր են, բազմաթիվ, լեզվակավոր, դեղին։ Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին։

Պտուղը փուփուլավոր սերմիկ է, սերմը՝ երկարավուն, սեպաձև, հարթ կամ ելունդավոր։

Դեղաբույս է․ պարունակում է ածխաջրեր, կարոտինոիդներ, կումարիններ, B, C վիտամիններ, ֆենոլկարբոնային թթուներ, որոշ տեսակներ՝ կաուչուկ, խեժ։ Չորացած տերևները բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, միզամուղ միջոց։ Միջատասպան է։ Երիտասարդ տերևներն ուտելի են։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Որակյալ կերաբույս է։