Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լուսինի ջրի առկայություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Լուսին

Հեղուկ ջուրը Լուսնի մակերևույթին չի պահպանվում։ Արևային ճառագայթումից ջուրն արագ քայքայվում է ֆոտոդիսոցիացիայի հետևանքով և կորչում է տիեզերքում: 1960-ական թվականներից գիտնականներն առաջ են քաշել մի վարկած՝ ըստ որի հնարավոր է, որ Լուսնի վրա սառույց է եղել, որն առաջացել է երկնաքարի հետ փոխազդեցությունից, կամ Լուսնի՝ թթվածնով հարուստ ժայռերի և արևային քամուց առաջացած ջրածնի ռեակցիայից, որի արդյունքում ջրի հետքեր են մնացել, որոնք հնարավոր է որ պահպանվեին սառը ջերմաստիճանում՝ Լուսնի ցանկացած բևեռների ստվերոտ խառնարաններում։Համակարգչային մոդելումը ցույց է տալիս, որ մակերեսի 14000կմ կարող է մշտապես ստվերում գտնվել։րեսի 14000կմ² կարող է մշտապես ստվերում գտնվել։[42] Լուսնի վրա օգտագործելի քանակությամբ ջրի առկայությունը կարևոր գործոն է Լուսինը բնակավայր դարձնելու համար, սակայն Երկրից ջրի փոխադրումը Լուսին չափազանց թանկ արժե:Հետագա տարիներին ջրի առկայության այլ վկայություններ են գտնվել։ 1994 թ Կլեմենտին տիեզերանավի (Clementine) միջոցով կատարված բիստատիկ ռադարային փորձը ցույց տվեց մակերեսին մոտ ջրի սառեցված փոքր քանակություն։ Ավելի ուշ ըստ Արեսիբո աստղադիտարանի կատարած ռադարային ուսումնասիրությունների՝ այդ գտածոները կարող են երիտասարդ խառնարաններից առաջացած ժայռեր լինեն։ 1998թ Լուսնային հետախույզի (Lunar Prospector) վրա տեղակայված նեյտրոնային սպեկտրոմետրը ցույց տվեց ջրածնի բարձր կոնցետրացիաներ բևեռներին մոտ գտնվող հողի խորության առաջին մետրում։ 2008 թվականին Ապոլո 15-ի կողմից Երկիր բերված հրաբխային լավայի կտորների ուսումնասիրությունները փոքր քանակությամբ ջուր ցույց տվեցին այդ կտորների մեջ։