Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լուկա Մոդրիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Լուկա Մոդրիչ, խորվաթ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Հիմնականում խաղում է որպես կենտրոնական կիսապաշտպան։ Իր առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է դինամո Զաբրեբը, որտեղից 2008 թվականի ապրիլի 26-ին տեղափոխվել է անգլիական Տոտենհեմ Հոսպուր։ 2012 թվականի օգոստոսի 27-ին 33 միլիոն եվրո-ով տեղափոխվել է Ռեալ Մադրիդ։

Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Լուկա Մոդրիչը տասնամյա պայմանագիր կնքեց Դինամո Զագրեբի հետ։ Որոշ ժամանակ անց նա կարողացավ տեղ գտնել թիմի հիմնական կազմում՝ խփելով 7 գոլ 31 խաղում և օգնելով թիմին հաղթել առաջնությունը։ Այս ընթացքում Մոդրիչը դրսևորվեց փլեյմեյքերի հմտություններ և իր տեղը գտավ 4-2-3-1 մարտավարոթյան հետակետային կիսապաշտպանի դիրքում։ 2006-2007 մրցաշրջանում Դինամո Զագեբը կրկին հաղթեց առաջնությունը, որին իր անմիջական մասնակցությունը ունցեավ նաև Լուկա Մոդրիչը։ Մոդրիչը Դինամոյում իր կարիերան ավարտեց 31 գոլ և 29 փոխանցում արդյունքով։

Տոտենհեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2009 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդրիչը 2008 թվականի ապրիլի 26-ին համաձայնվեց տեղափոխվել Տոտենհեմ։ Նա առաջին ամառային տրանսֆեր էր մարզիչ Խուանդե Ռամոսի և Անգլիական Պրեմիեր Լիգայի համար։ Կնքվեց վեցամյա պայմանագիր և տրանսֆերի արժեքը կազմում էր 16․5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Մոդրիչի առաջին խաղը ոչ պաշտոնական էր․ մինչմրցաշրժանային պատրաստության՝ Նորվիչի դեմ։ Նա խաղաց 45 րոպե։ Իսկ առաջին գոլը խփեց Լեյտոն Օրիենթի դեմ խաղում, որտեղ թիմը հաղթեց 5-1 հաշվով։ Առաջին պաշտոնական խաղը Պրեմիեր լիգայում անցկացրեց Միդլսբրուի դեմ․ թիմը պարտվեց 2-1 հաշվով։

2009-2010 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 29-ին՝ Բիրմինգհեմի դեմ խաղում, որտեղ Տոտենհեմը հաղթեց 2-1 հաշվով, Մոդրիչը վնասվածք ստացավ։ Արդեն հաջորդ օրը պարզ դարձավ, որ Մոդրիչը կոտրել է իր ոտքը։ Մոդրիչը վերադարձավ մարզումների երկարատև դադարից հետո Ատլետիկս Գրեյի դեմ խաղից առաջ։ Վնասվածքից հետո Մոդրիչն առաջին անգամ դաշտ դուրս եկավ Լոնդոնյան դերբիում, երբ թիմը մրցում էր Վեսթ Հեմ Յունայթեդի հետ և հաղթեց 2-0 հաշվով։ Նա իր առաջին գոլը վնասվածքից հետո խփեց Էվերթոնի դեմ խաղում փետրվարի 28-ին։ 2010 թվալաի մայիսի 30-ին Մոդրիչը վերակնքեց վեցամյա պայմանագիր Տոտենհեմի հետ։ Պայմանագիրը կնքելուց առաջ Մոդրիչը ասել էր, որ Տոտենհեմը իրեն շատ բան է տվել և նա ուզում է առաջ գնա և զարգացնել հաջողությունները Տոտենհեմի հետ։

2010-2011 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 11-ին Մոդրիչը խփեց իր առաջին գոլը նոր սկսված մրցաշրջանում, որտեղ թիմը չկարողացավ պահպանել իր նվազագույն առավելությունտ և խաղն ավարտվեց 1-1։ Խաղի ընթացքում Մոդրիչը վնասվածք ստացավ, որը բժիշկների կարծիքով նախորդ մրցաշրջանում ստացած վնասվածքի հետևանքն էր։ Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ ոչ մի լորջ բան չկա։ Նոյեմբերի 28-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում Մոդրիչը դարձավ գոլի հեղինակ, սակայն մի քանի րոպե անց խաղի ցուցատախտակի վրա երևաց, որ գրանցվել է ինքնագոլ Լիվերպուլի պաշտպանի կողմից։ Ինտերի դեմ առաջին խաղում Մոդրիչը վնասվածք ստացավ և փոխարինվեց, խաղն ավարտվեց 4-3 հաշվով՝ Ինտերի հաղթանակով։ Մոդրիչը խաղաց 32 խաղ Անգլիայի առաջնությունում, դարձավ 3 գոլի հեղինակ և կատարեց երկու գոլային փոխանցում։ Մինչդեռ նա օգնեց թիմին իր կատարած 87․4% ճիշտ փոխանցումներով։ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս սըր Ֆերգյուսոնը ասել էր, որ իր կարծիքով Մոդրիչը տարվա լավագույն խաղացողն էր։

2011-2012 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ամռանը Չելսին երկու առաջարկ արեց Տոտենհեմին, սակայն երկու դեպքում էլ մերժվեց։ Առաջինի մեջ նշված էր 22 միլիոն եվրո, երկրորդի մեջ՝ 27 միլիոն։ Տոտենհեմի նախագահ Դանիել Լեվին հայտարարեց, որ նրանք չեն վաճառի Մոդրիչին որևէ գնով։ Տրանսֆերային պատուհանի փակման օրը Չելսին առաջարկեց 40 միլիոն եվրո, սակայն Դանիել Լեվին կրկին մերժեց։ Սեպտեմբերի 18-ին Մոդրիչը խփեց իր առաջն գոլը մրցաշրջանում՝ գեղեցիկ հարվածով գրավելով Լիվերպուլի դարպասը և Տոտենհեմը հաղթեց 4-0 հաշվով։