Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լուիս Սուարես

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
U09 Luis Suárez 7540.jpg

Լուիս Ալբերտո Սուարես Դիաս ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոն» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։ Սուարեսը «Նասիոնալ» ակումբի սան է, որի կազմում 2006 թվականին դարձել է Ուրուգվայի առաջնության հաղթող։ 19 տարեկանում տեղափոխվեց հոլանդական Էրեդիվիզիի «Գրոնինգեն» ակումբ։ 2007 թվականին տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»: 2008/09 մրցաշրջանում իր ակումբում ճանաչվել է տարվա լավագույն խաղացող։ Հաջորդ մրցաշրջանում դարձավ թիմի ավագը. այդ ժամանակ նա խփեց 35 գոլ 33 խաղերում և ճանաչվեց Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Բոլոր առաջնություններում «Այաքս»ի կազմում անցկացրած խաղերում նա այդ տարի աչքի է ընկել 49 անգամ, նաև ակումբի հետ նվաճել է Նիդերլանդների գավաթը: 2010/11 մրցաշրջանում նա իր հարյուրերորդ գոլը խփեց թիմի կազմում, ինչով հավասարվեց Դենիս Բերգկամպին, Յոհան Կրոյֆին և Մարկո վան Բաստենին: