Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լիոնել Մեսսի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
2015 UEFA Super Cup 64 crop.jpg

Մեսսին արգենտինացի ֆուտբոլիստ է, խաղում է հարձակվողի դիրքում: Դեռևս փոքրուց եղել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»:

Մեսսին ֆուտբոլ խաղալ սկսել է երիտասարդ տարիքում և իր ամբողջ ուժը տվել և տալիս է «Բարսելոնային»: Նա «Նյուելս Օլդ Բոյսի» ֆուտբոլային ակումբից էր, 2000 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»։ 2004-05 թվականներին նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ դարձավ։ Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ՝ երկու անգամ հաղթելով Իսպանիայի լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006)։

2006-07 միցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասիկոյում» և մրցաշրջանն ավարտվեց 14 գոլով 26 լիգայի խաղերում։ Նրա ամենահաջող մրցաշրջանը 2008-09 մրցաշրջանն է եղել, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ սեզոնում Լա Լիգայում հաղթեց բարսելոնան, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը։ 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։

Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ։ 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ՝ Մեսսին դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ, ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։