Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լեռներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Khor Virap.jpg

Երկրի վրա լեռներն առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ։ Այսօր էլ դեռ շարունակվում են լեռնակազմավորման պրոցեսները, տեղի են ունենում երկրաշարժեր, ժայթքում են հրաբուխներ։ Կան շատ բարձր լեռներ, օրինակ, Հիմալայները, Պամիրը, Անդերը, Կովկասյան լեռները։ Նրանց ձյունապատ ու սառցակալած կատարները խոյանում են ամպերից էլ վեր, գետերը սրընթաց են ու բուռն։ Իսկ, օրինակ, Ուրալյան լեռների նման լեռները ոչ բարձր լեռնաշղթաներ են, որոնց զառիկող լանջերը երբեմն մինչև գագաթը ծածկված են լինում թավ անտառներով։ Երկրագնդի ամենաբարձր և հզոր լեռները Ասիա աշխարհամասում գտնվող Հիմալայներն են։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը` Էվերեստը (Ջոմոլունգման), որը ծովի մակերևույթից բարձր է 8848 մ և, ասես, Հիմալայներից վեր խոյացող մի աժդահա լինի։ Մեկ անգամ չէ, որ տարբեր երկրների ամենափորձառու ալպինիստները փորձել են իրենց ուժերը չափել այդ սեգ հսկայի հետ, բայց սառնամանիքները, մառախուղը, ձնահողմը հարկադրել են նրանց նահանջել։ Մեծ բարձրություններում օդն այնքան նոսր է, որ ամեն մի շարժում մեծ ջանք և կամքի լարում է պահանջում։ Առանց թթվածնային սարքի անհնար է մագլցել գագաթը։ Ճանապարհը փակում են անհատակ ճեղքվածքներն ու սառցադաշտերը։ 1953 թ. միայն նեպալցի ալպինիստ Թենսինգ Նորգեյն ու նորզելանդացի ալպինիստ է. Հիլարին առաջինը բարձրացան էվերեստ գագաթը։ 1982 թ. մայիսին սովետական ալպինիստների մի խումբ նույնպես նվաճեց այդ լեռնագագաթը։ Հիմալայներում կան ևս 10 ութհազարական, այսինքն՝ 8000 մետրից բարձր լեռնագագաթներ, որոնց մեծ մասն արդեն նվաճված է։ Աշխարհի մյուս լեռնաշղթաների ամենաբարձր լեռնագագաթները յոթհազարականներ, վեցհազարականներ ու հինգհազարականներ են։ Երկրի ամենաերկար լեռնաշղթան՝ Հարավային Ամերիկայում գտնվող Անդերը, հյուսիսից հարավ ձգվում է 9000 կմ երկարությամբ։ Անդերի ամենաբարձր կետը Ակոնկագուան է (6960 մ)։ Անդերում շատ կան 5000—6000 մ բարձրությամբ հրաբուխներ։ Կովկասի ամենաբարձր լեռնագագաթներն են Էլբրուսը (5642 մ) և Կազբեկը (5047 մ)։