Վիքիփոքրիկում այժմ կա 1047 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լեռնապատ

Vikidia-ից
Լեռնապատ

Լեռնապատ (նախկին անվանումները՝ Հաջիղարա, Մակարաշեն, լեռնապատ է վերանկանվել 1957թ հոկտեմբերի 26-ին), գյուղ Հայաստանի հանրապետության լոռու մարզում՝ մարզակենտրոն վանաձորից 5կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Լեռնաջուր գետի ափին՝ ծովի մակերեվույթից 1520մ բարձրության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնապատի տարածքում հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին։ Գյուղը սահմանակից է Արջուտ, Նոր Խաչապատ, Դարպաս, Հալավար գյուղերին։ Լեռնապատը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ձմռանը խիստ է մինչև -28oC, իսկ ամռանը զով՝ +30oC:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1978 2001 2004 2011
Բնակիչ 143 1253 1457 1680 1462 1748 1727 2030 1789 1661

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնապատի Սբ. Նշան մատուռ 07.jpg

Գյուղն ունի հին պատմություն։ նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքեր, բայց գրավոր հիշատակություններ չկան։ Գյուղի «Ուռուտ» հանդիսանում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը։ 17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա։ Բնակչություն մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դարում այստեղ են տեղափոխվել Ղարաբաղից, Պակիստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից։ 1918թ գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին: Կարմիր Հաջղարա անվանումը ստացել է Հոկտեմբերյան հեղափոխության ակտիվ մասնացության համար։ Հայերեն մեծ պատերազմի մասնակցել է 247 հաջղարեցի, որոնցից չեն վերադարձել 134 մարդ։ Հայրենական մեծ պատերազմից հետո վերանվանել են Մակարաշեն, իսկ 1950-ական թվականին վերջին՝ Լեռնապատ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ հա ցահատիկի, կերային կուլտուրաների և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։

Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու։ Հաջողությամբ է զարգանում մեղվաբուծությունը։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի փոստ, ակումբ, բուժկետ։ Մանկապարտեզի ներկայիս շենքի բացումը կատարվել է 2016թ սեպտեմբերի 22-ին։