Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լենինի հրապարակ Երևանում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1920-ական թվականներն էին։ Սովետական կարգերի շնորհիվ աստիճանաբար շենանում էին մեր հանրապետության գյուղերն ու քաղաքները։ Հարկավոր էր նոր ու գեղեցիկ զգեստներով զուգել նաև մայրաքաղաք Երևանը։ Եվ ահա մեծատաղանդ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թ. կազմում է Երևանի գլխավոր հատակագիծը։ Ըստ այդ հատակագծի, քաղաքի կենտրոնում պետք է հիմնվեր հրապարակ՝ ապագա Լենինի հրապարակը։ Հրապարակի կառուցապատումն սկսվեց 1926 թ., Կառավարական տան՝ Նալբանդյան փողոցին հարող մասնաշենքի շինարարությամբ, և տևեց շուրջ հինգ տասնամյակ։ Կառուցապատվեց, հիմնականում, 1926—1958 թվականներին, բացառությամբ թանգարանների շենքի, որն ավարտվեց 1977 թ.։ Հրապարակի հարավ-արևելյան կողմն զբաղեցնող, Թամանյանի նախագծով կառուցված հոյակերտ Կառավարական տունը հայ ազգային ճարտարապետության ավանդույթների նորովի շարունակման լավագույն օրինակ է, ճարտարապետական մտքի փայլատակման մի հոյակապ նմուշ, որ ներշնչանքի աղբյուր է եղել ու դեռ կլինի սովետահայ ճարտարապետների շատ սերունդների համար։ Այս ստեղծագործության համար Ա. Թամանյանին ետմահու շնորհվել է ՍՍՀ՛ պետական մրցանակ։Կառավարական տան հետ ոճական միասնություն են կազմում հրապարակի մյուս շենքերը Կառավարական երկրորդ տունը, որը կառուցվել է ճարտարապետներ Ս. Սաֆարյանի և Վ. Արևշատյանի նախագծով, Արհեստակցական միությունների և Կապի տան միացյալ շենքը, «Արմե– նիա» հյուրանոցը և թանգարանների շենքը. վերջին երեք շենքերն էլ կառուցվել են ճարտարապետներ Ա. Գրիգորյանի և է. Սարապյանի նախագծերով։ Հրապարակի հարավ-արևմտյան կողմում վեր է հառնում Վ. Ի. Լենինի հուշարձանը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1940 թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանում սովետական իշխանության հաստատման քսանամյա հոբելյանի օրը։ Քանդակագործ Ս. Մերկուրովի կերտած պղնձակուռ արձանը մեծ առաջնորդի կերպարի քանդակագործական նշանակալի մարմնավորումներից է։ Պատվանդանն ու տրիբունաները, որոնց հեղինակներն են ճարտարապետներ Լ. Վարդանյանն ու Ն. Փարեմուզովան, կառուցված են հղկած գըրանիտից և իրենց գեղեցիկ ձևերով ու զարդաքանդակներով ներդաշնակում են հրապարակի շենքերի ճարտարապետությանը։